Աշխարհի 14 քաղաքում կիրականացվեն լուռ ակցիաներ՝ հայ ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով
Քաղաքականություն
14.04.2021 | 15:19Ապրիլի 15-ին աշխարհի տարբեր կողմերի 14 քաղաքներում մեր հայրենակիցներն իրականացնելու են լուռ ակցիաներ՝ պահանջելով ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին: Այդ մասին հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը՝ տեղեկացնելով, որ համաշխարհային լուռ ակցիաները կազմակերպվում են հայ համայնքների կողմից:
Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը նաև հորդորում է, որ ֆիզիկապես ակցիային միանալ չկարողանալու դեպքում ապրիլի 15-ին սոցիալական մեդիայում օգտագործել #FreeArmenianPOWs #FreeArmenianHostages հաշթեգները: