Մենք ունենք փայլուն հարաբերություններ, և ես դրանով հպարտ եմ․ Լուկաշենկոն հանդիպել է Ալիևին

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Ադրբեջանի ու Բելառուսի հարաբերություններին չի կարող խանգարել ոչ մի համավարակ։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։ Հաղորդում է Բելտա գործակալությունը։

«Միգուցե, մեր հանդիպումը ինչ-որ առումով պաթետիկ կհնչի այս բոլոր իրադարձությունների՝ համավարակի ու մյուսների ֆոնին։ Բայց իրական ընկերները չեն հետաձգում այն միջոցառումները, որոնք պիտի ժամանակին արվեն։ Դրան չի կարող ոչ մի համավարակ խանգարել»,- հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

Նա նաև նշել է, որ երկու երկրները դիվերսիֆիկացրել են իրենց հարաբերությունները քաղաքականության ու տնտեսության մեջ ու ոչնչով չեն ծանրաբեռնվում։

«Մենք ոչ մեկին չենք խանգարում, և մեզ էլ ոչ մեկը չի փորձում խանգարել։ Դրա համար, եթե ուզում ես ինչ-որ բան անել, դրան դժվար է խանգարել։ Ինչ վերաբերում է քաղաքական հարաբերություններին, դժվար է ասել, ինչն է պակասում։ Մենք ունենք փայլուն հարաբերություններ, և ես դրանով հպարտ եմ։ Մենք վերականգնել ենք ամենաջերմ հարաբերությունները Սովետական Միությունից ի վեր՝ բոլոր ոլորտներում»,- ասել է Լուկաշենկոն։

Նա նաև ասել է, որ Բելառուսի ու Ադրբեջանի միջև առևտրաշրջանառությունը հասել է կես միլիարդ դոլարի, որը լավ արդյունք է։

Նշենք, որ Լուկաշենկոն նախօրեին է ժամանել Բաքու, որտեղ կայացել է Լուկաշենկոյի ու Ալիևի ոչ պաշտոնական հանդիպումը։ Այն տևել է շուրջ 5 ժամ։

Էմմա Չոբանյան