Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունել է Արմեն Սարգսյանին, վաղը նա կհանդիպի «Ժառանգություն» կուսակցության վարչության հետ
Քաղաքականություն
12.02.2018 | 14:36Շաբաթավերջին Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն ընդունել է դեսպան Արմեն Սարգսյանին` Հայաստանի նախագահության թեկնածության վերաբերյալ նրա առաջիկա որոշման համապարփակ և անկեղծ մասնավոր քննարկման համար. տեղեկացնում է «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը:
Հովհաննիսյանը մաղթել է դոկտոր Սարգսյանին երկար տարիների շարունակվող ծառայություն հայրենիքին և մեր ժողովրդին: Վաղը՝ փետրվարի 13-ին, Արմեն Սարգսյանը կհանդիպի «Ժառանգություն» կուսակցության վարչության հետ: