Ադրբեջանի իշխանությունները Ֆեյսբուքի թողտվությամբ բազմաթիվ կեղծ էջեր են վարում, վիրավորական մեկնաբանություններ թողնում, մինչդեռ ընկերությունը կոշտ պատիժ չի սահմանում․ The Guardian-ի հետաքննությունը

Լուրեր

15.12.2024 | 21:00
Այսօր երիտասարդներն ավելի ինքնուրույն են, բայց պակաս տեղեկացված. ապաքաղաքական զրույց Անուշ Ասլիբեկյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 20:28
Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի չեմպիոն. Armsport.am
15.12.2024 | 19:20
Տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հանկարծամահ է եղել
15.12.2024 | 19:14
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա
15.12.2024 | 17:40
Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը
15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
Բոլորը

Չնայած ապօրինությունների մասին նախազգուշացումներին՝ Ֆեյսբուքը բազմիցս թույլ է տվել երկրների առաջնորդներին և քաղաքական գործիչներին օգտագործել իր հարթակը՝ հասարակությանը խաբելու կամ հակառակորդներին հետապնդելու համար, գրում է The Guardian-ը։

Պարբերականի ձեռքի տակ են հայտնվել ներքին փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է Ֆեյսբուքը 25 երկրում վարել ավելի քան 30 դեպք՝ քաղաքական մանիպուլյատիվ վարքի վերաբերյալ, որոնք ակտիվորեն հայտնաբերվել են ընկերության աշխատակիցների կողմից:

Հետաքննությունը ցույց է տվել, թե ինչպես է Ֆեյսբուքը թույլ տվել իր հարթակի խոշոր չարաշահումներ աղքատ, փոքր և ոչ արևմտյան երկրներում, որպեսզի առաջնահերթ կերպով կարգավորվեն այն չարաշահումները, որոնք գրավում են լրատվամիջոցների ուշադրությունը կամ ազդում են ԱՄՆ-ի և այլ հարուստ երկրների վրա: Ընկերությունն արագ է գործել այնպիսի քաղաքական մանիպուլյացիաների դեպքում, որոնք ազդում են այնպիսի երկրների վրա, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Թայվանը, Հարավային Կորեան և Լեհաստանը, միաժամանակ՝ դանդաղ կամ ընդհանրապես չգործելով Աֆղանստանի, Իրաքի, Մոնղոլիայի, Մեքսիկայի և Լատինական Ամերիկայի մեծ մասի դեպքում:

«Ֆեյսբուքի միջոցով շատ վնաս է հասցվում, որին չեն արձագանքում, քանի որ Ֆեյսբուքը դա չի համարում բավարար չափով ռիսկ՝ հանրային կապերի տեսանկյունից», – ասում է Սոֆի Զենգը, որն ընկերության՝ տվյալների գծով նախկին աշխատակից է։

Ֆեյսբուքը պարտավորվել էր պայքարել իր հարթակի կողմից պետության աջակցությամբ քաղաքական մանիպուլյացիայի դեմ՝ 2016-ի ԱՄՆ ընտրությունների պատմական ֆիասկոյից հետո, երբ ռուսական գործակալներն օգտագործել էին անօրինական ֆեյսբուքյան հաշիվներ՝ ամերիկացի ընտրողներին խաբելու համար, սակայն ընկերությունը բազմիցս ձախողել է ժամանակին գործողություններ ձեռնարկելու հարցում, երբ ապացույցներ են ներկայացվել աշխարհի քաղաքական առաջնորդների կողմից սանձարձակ մանիպուլյացիայի և իր գործիքների չարաշահման վերաբերյալ։

Ֆեյսբուքը Սոֆիին աշխատանքից հեռացրել է 2020 թվականի սեպտեմբերին, վատ աշխատանքի համար: Աշխատանքային վերջին օրը նա հրապարակել է 7․800 բառանոց հրաժեշտի հուշագիր, որում նկարագրվում էր, թե ինչպես է նա գտել «օտարերկրյա պետությունների կառավարությունների բազմաթիվ բացահայտ փորձեր՝ չարաշահել ֆեյսբուքյան հարթակը` սեփական քաղաքացիներին մոլորեցնելու համար» և փչացնելով ընկերությունը՝ չարաշահումները չբացահայտելու համար:

«Ես գիտեմ, որ ձեռքերիս վրա արդեն արյուն կա»,- գրել է Սոֆին:

Այժմ նա հույս ունի, որ իր բացահայտումները ֆեյսբուքին կստիպեն հաշվի առնել իր ազդեցությունն աշխարհի վրա։

Ֆեյսբուքի մամուլի խոսնակ Լիզ Բուրժուան նշում է. «Մենք հիմնովին համաձայն չենք տիկին Զենգի կողմից մեր առաջնահերթությունների բնութագրման և մեր հարթակում չարաշահումները արմատախիլ անելու ջանքերի հետ: Մենք ուշիուշով հետևում ենք չարաշահումներին ամբողջ աշխարհում և ունենք հատուկ թիմեր, որոնք կենտրոնացած են այս աշխատանքի վրա: Արդյունքում, մենք ոչնչացրել ենք համակարգված անվստահելի վարքի ավելի քան 100 ցանց: Դրանց կեսը ներքին ցանցեր էին, որոնք գործում էին աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում `Լատինական Ամերիկայում, Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Համակարգված անվստահելի վարքի դեմ պայքարը մեր գերակայությունն է: Մենք նաև անդրադառնում ենք սպամի (spam) և կեղծ ներգրավվածության (engagement) խնդիրներին: Մենք ուսումնասիրում ենք յուրաքանչյուր խնդիր ՝ նախքան գործողություններ ձեռնարկելը կամ դրանց վերաբերյալ հրապարակային պնդումներ ներկայացնելը»:

The Guardian-ի փոխանցմամբ՝ Ֆեյսբուքը չի վիճարկել իր նախկին աշխատակցի պնդումները:

Որպես նման նախադեպի բացահայտ օրինակ, Ֆեյսբուքի նախկին աշխատակիցը ներկայացնում է Հոնդուրասի նախագահ Խուան Օրլանդո Հերնանդեսին, որը 2018-ի օգոստոսին ստանում էր երկրում քաղաքացիական կեղծ ներգրավվածության 90%-ը: 2018-ի օգոստոսին Սոֆին ապացույցներ է հայտնաբերել այն մասին, որ Հերնանդեսի անձնակազմը անմիջական մասնակցություն է ունեցել վերջինիս էջի բովադակությունը հարյուր հազարավոր կեղծ հավանումներով առաջխաղացնելու արշավում:

Բացի այդ, Հերնանդեսի պաշտոնական էջի ադմինիստրատորներից մեկը նաև կառավարում էր հարյուրավոր այլ կեղծ էջեր։ Աշխատակազմը օգտագործել էր այդ կեղծ էջերը՝ Հերնանդեսի գրառումներին կեղծ հավանումներ փոխանցելու համար։

Կեղծ ներգրավվածություն ձեռք բերելու այս մեթոդը, որը Սոֆին անվանում է «էջի չարաշահում», հնարավոր է դարձել Ֆեյսբուքի քաղաքականության մեջ «սողանցքի» առաջացման հետևանքով: Ընկերությունը պահանջում է, որ օգտատերերի հաշիվներն իրական լինեն, և նրանց արգելում է ունենալ մեկից ավելի օգտահաշիվ, բայց այն նմանատիպ կանոններ չունի էջերի համար, որոնք կարող են կատարել նույն գործողությունները, ինչ օգտահաշիվները, ներառյալ՝ հավանումը, տարածումը և մեկնաբանություն թողնելը:

Նշվում է, որ վերոնշյալ Ֆեյսբուքյան «սողանցքը» այժմ օգտագործվում է Ադրբեջանի իշխող կուսակցության կողմից՝ անկախ լրատվական կայքերի և ադրբեջանական ընդդիմադիր քաղաքական գործիչների ֆեյսբուքյան էջերում միլիոնավոր վիրավորական մեկնաբանություններ թողնելու համար։

The Guardian-ը հայտնում է, որ Ֆեյսբուքի բազմաթիվ մենեջերներ և ղեկավարներ դիմադրել են ինչպես Հոնդուրասի նախագահի, այնպես էլ Ադրբեջանի իշխանության կողմից էջի չարաշահման դեպքերի հետաքննությանը՝ չնայած այն բանին, որ երկու դեպքում էլ ապացույցները կապված էին երկրների կառավարությունների հետ:

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ այս գործերը հատկապես մտահոգիչ են՝ ներգրավված քաղաքական առաջնորդների բնույթի առումով․ Հերնանդեսը վերընտրվել է 2017-ին՝ մրցապայքարում, որը լայնորեն դիտվում է որպես կեղծիք: Նրա վարչակազմն աչքի է ընկել սանձարձակ կոռուպցիայի և մարդու իրավունքների ոտնահարումների մեղադրանքներով: Իսկ Ադրբեջանը ավտորիտար երկիր է ՝ առանց մամուլի ազատության կամ ազատ ընտրությունների:

Նշվում է, որ Հերնանդեսը չի պատասխանել իր մամուլի պատասխանատուին, փաստաբանին և թափանցիկության հարցերով նախարարին ուղարկված հարցումներին: Ադրբեջանի իշխող կուսակցությունը ևս չի պատասխանել հարցումներին:

The Guardian-ը նշում է, որ Հոնդուրասի ցանցը խզելու համար Ֆեյսբուքից պահանջվել է մոտ մեկ տարի, իսկ ադրբեջանական արշավը հեռացնելու համար`14 ամիս: Երկու դեպքում էլ ընկերությունը հետագայում թույլ է տվել, որ չարաշահումները վերադառնան: Այնուամենայնիվ, Ֆեյսբուքից նշում են, որ իրենք օգտագործում են ինչպես ավանդական, այնպես էլ և ավտոմատացված հայտնաբերման մեթոդներ՝ վերացնելու համար նախկինում հեռացված ցանցերին միացված հաշիվներն ու Էջերը:

2.8 միլիարդ օգտատեր ունեցող Ֆեյսբուքի նախկին աշխատակից Սոֆի Զենգը, այնուամենայնիվ, պնդում է, որ ընկերությունը չափազանց դժկամ է՝ հզոր քաղաքական գործիչներին պատժելու հարցում։ Իսկ եթե գործում է, հետևանքները չափազանց մեղմ են:

Նելլի Մելքոնյան