Թուրքիայի փոխվարչապետն ԱՄՆ-ին կոչ է արել չփորձել Թուրքիայի համբերությունը

Լուրեր

12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
Բոլորը

Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը ԱՄՆ-ին կոչ է արել հրաժարվել Թուրքիայի համբերությունը ստուգելուց. փոխանցում է EH-ն:

Ըստ թուրքական «Aydınlık»  թերթի կայքի՝ Բոզդաղը իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) երիտասարդական կառույցի ժողովին ունեցած ելույթի ժամանակ ԱՄՆ-ի իշխանություններին կոչ է արել չգալ Թուրքիա՝ իրենց ինչ որ բան համոզելու համար:

Բոզդաղը մասնավորապես ասել է. «Արդեն հրաժարվե՛ք Թուրքիային օգտագործելուց ու նրա համբերությունը փորձելուց: Մի՛ եկեք Թուրքիային համոզելու: Գնացե՛ք ձեր մարզած, զինած լոգիստիկ աջակցություն տրամադրած ահաբեկչական կազմակերպություններով հետաքրքրվե՛ք, նրանց տրամադրած զենքերը հավաքե՛ք ու այլևս մի՛ զինեք: ԱՄՆ-ի զինվորները PYD-ի (Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն», որին Թուրքիան ահաբեկչական կառույց է համարում-խմբ.) ահաբեկիչների հետ լուսանկարներ են հրապարակում ու հայտարարություններ անում: Դրանք մեզ չեն ճանաչում, ցանկանում են մեր աչքը վախեցնել: Թուրքիան այն երկիրը չէ, որին հնարավոր է վախեցնել»:

Բոզդաղը ԱՄՆ-ին ևս մեկ անգամ կոչ անելով դադարեցնել աջակցությունը Սիրիայի քրդերին, շեշտել է, որ իրենց համար ահաբակչական կառույց է նաև ԱՄՆ-ի հովանավորյալ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կառույցը, քանի որ դրանում մեծամասնություն են կազմում PYD-ի զինված ուժերը հանդիսացող YPG-ի («Ժողովրդի ինքնապաշտպանության ուժեր»-ԺԻՈւ-YPG) զինյալները:

«PYD/YPG ահաբեկչական կազմակերպությունների անունը SDG (Սիրիայի Ժողովրդավարական ուժեր) փոխելով ծաղրում են ժողովրդին: Ժողովուրդը, ո՛չ կույր է, ոչ՛ էլ՝ հիմար:

Թուրքիային Ձեր տված խոսքը չեք պահել: Պետք է անցնեք Եփրատի արևմտյան կողմ չպետք է անցնեիք, Մանբիչում չպետք է մնայիք, զենք չպիտի տայիք (քրդերին-խմբ.): Սակայն շարունակեցիք մատարարարել: 5 հազար բեռնատար զենք տվեցիք: Այդ զենքերը ԻՊ-ի դեմ չօգտագործվեցին, Թուրքիայի դեմ օգտագործվեցին:

Թուրքիան արդեն նայում է ոչ թե խոսքերին, այլ՝ փաստերին: Պետք է վերջ տրվի մեր տարածաշրջանում ահաբեկչական կազմակերպություններին հզորացնելուն ու աջակցելուն»,- ասել է թուրք նախարարը:

Ավելացնենք, որ Թուրքիան նախատեսում է այս հունվարի 20-ին սկսած Աֆրինի գործողությունը ավարտին հասցնելուց հետո ներխուժել Սիրիայում քրդերի կողմից վերահսկվող մեկ այլ շրջան՝ Մանբիչ: Սակայն այնտեղ գտնվող, քրդերին մարզող ամերիկացի զինվորականները բազմիցս հայտարարել են, որ չեն պատրաստվում դուրս գալ Մանբիչից՝ թույլ տալով Թուրքիայի ներխուժումն այնտեղ: