487 մլն դրամ Ռոբերտ Քոչարյանի ընտանեկան բիզնեսին, 431 մլն դրամ՝ Խաչատուր Սուքիասյանի. Առողջապահության նախարարությունը առանց մրցույթի՝ մեկ անձից, գնումներ է կատարել

Լուրեր

28.04.2024 | 22:11
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ տուժածներ չկան
28.04.2024 | 22:06
«Ո՛չ ռուսական օրենքին, այո՛ Եվրոպային»․ հանրահավաք Թբիլիսիում
28.04.2024 | 21:19
Արագած գյուղ տներից մեկում հրդեհ է բռնկվել
28.04.2024 | 21:00
Պրահայի անփոփոխ տեսքի, մաքուր արվեստի և Սյունիքի մոգականության մասին. ապաքաղաքական զրույց Պետր Պիրունչիկի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2024 | 20:47
Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
28.04.2024 | 20:09
Փաշինյանը Բլինքենի հետ հեռախոսազրույցում դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ
28.04.2024 | 19:01
Նախարար Մկրտչյանը Սաուդյան Արաբիայում մասնակցում է «Համաշխարհային Տնտեսական Ֆորումին»
28.04.2024 | 18:44
«Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Փաշինյան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
28.04.2024 | 18:02
ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա․ Բալայան
28.04.2024 | 17:35
Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեց
28.04.2024 | 17:29
ՀՀ ԱԳ փոխնախարարը Կատարում ներկայացրել է Հայաստանում ներդրումային հնարավորությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2024 | 16:28
Սյունիքում վթարի ենթարկված ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
28.04.2024 | 16:23
Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է գետը. կա տուժած
28.04.2024 | 16:15
Սարգիս Ստեփանյանը՝ World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնության հաղթող
28.04.2024 | 15:46
Միրզոյանը Կատարի ԱԳ նախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասները
Բոլորը

Առողջապահության նախարարությունը 2021 թվականի համար «հիվանդանոցային ծառայություններ» տողով չորս ապահովագրական կազմակերպության հետ կնքել է գնման պայմանագիր:

Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 1 միլիարդ 407 մլն 122 հազար դրամ:

Ըստ պայմանագրերի ծառայությունների գնման նպատակի՝ապահովագրական ընկերությունները պարտավորվում են պատահար տեղի ունենալու դեպքում հատուցել ապահովագրված անձանց բժշկական ծառայությունների արժեքները:

Ուշագրավ է, որ ամեն առիթով կոռուպցիայի դեմ պայքարից խոսող այս կառավարության մաս կազմող Առողջապահության նախարարությունը ծառայություններն ապահովագրական ընկերություններից ձեռք է բերել առանց մրցույթի՝ մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով:

Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Գնումների պետական համակարգում հրապարակված պայմանագրերից:

Պարզվում է, որ Առողջապահության նախարարությունը ապահովագրական ծառայություններ մատուցող պատահական ընկերությունների հետ պայմանագրեր չի կնքել: 1 միլիարդ 407 մլն դրամից մոտ կես միլիարդ դրամը (487 մլն 162 հազար դրամ) բաժին է հասել «Նաիրի Ինշուրանսին»: Այս ընկերության 60 տոկոսը պատկանում է Փաշինյանի քաղաքական հակառակորդ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին, մասնավորապես, Լևոն Քոչարյանին:

Գործարար, իշխանությունների աջակից Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերությանն էլ այս գործարքից բաժին է հասել 431 մլն 913 հազար դրամ:

Նախարարությունը 246 մլն 775 հազար դրամի պայմանագրեր է կնքել «ՌԵՍՈ» ընկերության հետ և 241 մլն 271 դրամի էլ «Արմենիա Ինշուրանս»-ի հետ:

Նշենք, որ պայմանագրերը կնքվել են 2020-ի վերջին աշխատանքային օրը՝ դեկտեմբերի 30-ին, մեկ տարի ժամկետով: Այդ ժամանակ առողջապահության նախարարը Արսեն Թորոսյանն էր, որն այժմ վարչապետի աշխատակազմի ղեկավարն է:

Նարեկ Կիրակոսյան