Հայաստանի ծանրամարտի հավաքականը վերադարձել է Եվրոպայի առաջնությունից

Լուրեր

16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսօր վերադարձել է Մոսկվայից, որտեղ կայացած Եվրոպայի առաջնությունում նվաճել է 8 մեդալ (երկամարտի): Հավաքականի հետ Երևան են ժամանել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, որոնք ապրիլի 8-12-ն աշխատանքային այցով Մոսկվայում էին և մրցավայրից հետևել են հայ մարզիկների ելույթներին: Հայաստանի պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայում ջերմ ընդունելության է արժանացել մարզաշխարհի ներկայացուցիչների, մեծաթիվ երկրպագուների կողմից:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, մեկնաբանելով հայ ծանրորդների ելույթները, ընդգծել է, որ արդյունքները գոհացնող են. «Մեր ծանրորդների ելույթները կարելի է փառահեղ անվանել: Կեցցե՛ն հայ մարզիկները, որ մեզ համազգային հպարտության զգացում են պարգևում: Առջևում Օլիմպիական խաղերն են, որոնցից չեմպիոնական ակնկալիքներ ունենք»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծել է, որ մեր ընտրանու գրանցած ելույթները ցույց են տալիս՝ առաջիկայում այն կարող է դառնալ լավագույնն աշխարհում. «Հետևելով մեր ծանրորդների ելույթներին՝ հավատով ես լցվում. 2-3 տարի հետո այս հավաքականը, անկասկած, լինելու է աշխարհում ուժեղագույններից մեկը: Այսօր էլ հավաքականի անդամները շատ լավ մարզավիճակում են, բայց տարիների ընթացքում՝ փորձառություն ձեռք բերելուց հետո, մենք պայքարելու ենք բացառապես թիմային հաղթանակի համար: Լավ է լինելու, չկասկածեք և լցվե՛ք հավատով»:
Եվրոպայի չեմպիոն Սամվել Գասպարյանը (102 կգ), մեկնաբանելով իր ելույթը, նշել է, որ ոսկե մեդալը լավ նախապատրաստության արդյունք է. «Նպատակս հենց չեմպիոնությունն էր: Լավ նախապատրաստությունը տվեց իր արդյունքը: Կրկնակի հաճելի է, որ այս քաշային կարգում երկրորդ տեղը ևս մենք զբաղեցրինք՝ ի դեմս Արսեն Մարտիրոսյանի: Մեր միջև մրցակցություն չկա»:

Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), ով այս առաջնության պոկում վարժությունում առաջին արդյունքը գրանցեց, իսկ հրումում 0 ստացավ, վստահեցրել է՝ նախքան ամռանը կայանալիք Օլիմպիական խաղերը լավ մարզավիճակ ձեռք կբերի. «Չեմ արդարանում, պարզապես չստացվեց այն, ինչի համար մեկնել էի առաջնությանը: Վնասվածքիս պատճառով չէի հասցրել լավ մարզավիճակ ձեռք բերել, բայց չեմ հուսահատվում: Գիտենք այս անհաջողության պատճառը և շարժվում ենք դեպի Տոկիոյի Օլիմպիական խաղեր, որին արդեն 200%-անոց մարզավիճակով ենք մասնակցելու»:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդները երկամարտում նվաճել են 2 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ թիմային հաշվարկում զբաղեցնելով երրորդ հորիզոնականը: Եվրոպայի չեմպիոն են դարձել Կարեն Ավագյանը (89 կգ) և Սամվել Գասպարյանը (102 կգ), Արսեն Մարտիրոսյանը (102 կգ) և Գոռ Մինասյանը (+109 կգ) նվաճել են արծաթե մեդալներ, իսկ Լիանա Գյուրջյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ) և Վարազդատ Լալայանը (+109 կգ)՝ բրոնզե: