Երեխեքին խաբել են, թե տանում են պահեստներ, բայց տարել են գրավված Հադրութ. զոհվածի ծնող. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.05.2024 | 23:35
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
06.05.2024 | 23:23
Ամենաարդյունավետ թիմերը թոփ լիգաներում
06.05.2024 | 23:11
Թուրքիայում մայիսի 1-ի ցույցերի համար դատարանը 38 մարդու է կալանավորել
06.05.2024 | 23:00
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզում
06.05.2024 | 22:55
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման հանդիսավոր արարողություն՝ ֆրանսիական Անիեր-սյուռ-Սենում
06.05.2024 | 22:48
Բրազիլիայում Մադոննայի անվճար համերգին 1,6 միլիոն մարդ է մասնակցել
06.05.2024 | 22:35
Ամենաարդյունավետ ֆուտբոլիստները թոփ-5 լիգաներում
06.05.2024 | 22:23
Նոր Արեշ 50-րդ փողոցում Ողջաբերդ գետի հունի վերականգնումից հետո իրականացվում են տարածքի մաքրման աշխատանքներ
06.05.2024 | 22:09
Աշակերտներն այցելել են Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան
06.05.2024 | 21:57
Միջազգային կազմակերպությունները Բրիտանիայի ԱԳ նախարարին կոչ են արել միջոցներ ձեռնարկել՝ ադրբեջանցի ընդդիմադիր գործչին ազատ արձակելու համար
06.05.2024 | 21:44
Կայացել է «Երևան օփեն» մարմնամարզության միջազգային մրցաշարի եզրափակիչ փուլը
06.05.2024 | 21:32
Կատարվում են միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների մետաղական արգելափակոցների վերականգնման աշխատանքներ
06.05.2024 | 21:23
COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
06.05.2024 | 21:11
«Ափդեյթ 4. երգվող երգեր». կմշակվի և կկատարվի Գեղարքունիքի մարզից հավաքագրված 10 երգ
06.05.2024 | 21:07
Բուդապեշտում ավարտվել է Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը
Բոլորը

«Երեխաներին խաբել և դիրքերում ասել են, որ տանում են պահեստ։ Մինչև մեր երեխաներին տեղափոխելը, 10–րդ վաշտի հրամանատարը, որը տեղյակ է եղել, որ Հադրութը թշնամու վերահսկողության ներքո է, հրաժարվել է, ասելով՝ ինչ դատաստան ուզում եք իմ նկատմամբ արեք, ո՛չ ես կգնամ, ո՛չ էլ իմ տղաներին կուղարկեմ։ Երեխաներին խաբել, պոստից հանել ու տարել են  մտցրել մսաղացը։ Մենք ԱԱԾ–ից պահանջում ենք, որ բերման ենթարկեն այդ ժամանակվա ՊԲ հրամանատարին՝ Ջալալ Հարությունյանին, որովհետև հրամանը ինքն է տվել։ Տեսնենք՝ ինչի համար են իմանալով հանդերձ, որ տարածքը մերը չէ, մեր երեխաներին տարել են մսաղաղ»,- այս մասին այսօր՝ ապրիլի 12–ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինվորի հայրը։

Նա նշեց, որ իր ձեռքի տակ է այդ հրամանը և անհրաժեշտության դեպքում դա կարող են ներկայացնել ԱԱԾ։

«Մեզ ոչ մի պատասխան չեն տվել, թե ինչ պատճառաբանությամբ են տարել մեր երեխաներին։ Այն տպավորությունն է, որ չեն էլ հետաքրքրվում։ Իսկ կոնկրետ իմ կարծիքով՝ թուրքերի հետ նախօրոք պայմանավորված են եղել, որ «այսքան մարդ բերենք, այսքան գումար տվեք», դրանից առաջվա գումարտակը գնացել է, մազապուրծ է եղել ու հետ եկել, հիմա ինչի համար են հաջորդ օրը երեխաներին տարել մտցրել մսաղացը»,– նշեց զոհված զինվորի հայրը:

Մանրամասները՝ տեսանյութում: