Երևանում այս տարի կնորոգվի 535 հազար քմ ասֆալտբետոնե ծածկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

2021-ին Երևանում կնորոգվի 535 հազար քմ ասֆալտբետոնե ծածկ: Ընդհանուր առամբ քաղաքի առաջնային և երկրորդական փողոցների ասֆալտապատ ծածկույթը կազմում է 26 մլն 300 հազար քմ:

«Առաջնային և երկրորդական փողոցներից ենք սկսում ասֆալտապատումը: Ճանապարհային ոստիկանության հետ ունենք համաձայնություն՝ առաջնային փողոցներն ավարտելուց հետո դրանք միանգամից ներկայացնենք գծանշման և անցնենք երկրորդական փողոցներին: Վարչական շրջանների հետ համատեղ հաշվառում ենք, պարզում, թե որտեղ են շատ դժգոհությունները, բոլորը ցուցակագրում ու քարտեզագրում ենք և սկսում աշխատանքները»,- նշում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը:

Երթևեկությամբ առավել ծանրաբեռնված հատվածներում գործընթացը կազմակերպվում է գիշերային ժամերին: Այս տարի ասֆալտապատումը, կայացած մրցույթների արդյունքով, իրականացնում է 6 ընկերություն: Գործի որակի ու ծավալի համար պատասխանատու են մրցույթում հաղթած տեխհսկող ընկերությունները:

«Աշխատանքները կատարվում են պատվիրատուի տված տեխնիկական առաջադրանքի հիման վրա: Եղանակային պայմանները պետք է լինեն +5-ից բարձր, ասֆալտբետոնի ջերմաստիճանը խտացման պահին՝ 120 աստիճան, խորությունները միջինը պետք է պահպանվեն 4-5սմ՝ կախված տեղանքի անհարթություններից»,- ընդգծում է տեխնիկական հսկիչ Մուշեղ Աառաքելյանը:

Ճանապարհների ասֆալտապատմանն ու փոսերի նորոգմանը զուգահեռ՝ ընթացիկ տարում ծավալուն աշխատանքներ կկատարվեն նաև նոր մայթեր կառուցելու ու հները բարեկարգելու նպատակով: Աթենքի փողոցում ճանապարհի ողջ երկայնքով բարեկարգվում է մայթը. երկու կողմերի եզրաքարերը փոխարինվում են նորերով, ծաղկամանները և թուջե մասերը վերանորոգվում և ներկվում են, ամրացվում է հենապատը: Այս հատվածի վերանորոգումն առաջին հերթին անվտանգության խնդիր է լուծում:

«Այս ծաղկամանները տարին երկու, երեք հատ գլորվում էին Հրազդանի կիրճ, և վթարային իրավիճակ էր ստեղծվում: Հենապատն ամբողջությամբ ամրացման ենթակա էր»,-նշում է Գրիգոր Հարությունյանը:

Շինբարեկարգման ծրագրերով 2021թ. կնորոգվի, այսինքն՝ զրոյից կասֆալտապատվի նաև 12500 քմ հողային պաստառով ճանապարհ, ևս 402 հազար գծամետր էլ բաժին է ընկնում ճաքալցմանը: