Այս տարի ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 30,5%-ով

Լուրեր

15.10.2026 | 13:59
Բենզալցակայանի քանդման պատճառը Մեսրոպ Մանուկյանը չէ, այն ինքնակամ է. Աջափնյակի թաղապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:54
ՌԴ-ն ասում է` տնտեսապես շահավետ չի, ասում եմ` կոնսեցիան վաճառեք, մեր գլխի ճարը տեսնենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:48
13-ամյա դստեր նկատմամբ սեռական բռնություն գործադրած հայրը ձերբակալվել է
15.10.2026 | 13:42
Թուրքիան նախարարի մակարդակով COP17-ին մասնակցելու է, Ադրբեջանի վերաբերյալ տեղեկատվություն չունեմ․ վարչապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:36
Հարց է՝ նոր բանագնացի կարիք կա՞, թե՞ չկա. Միրզոյան՝ ՀՀ-Թուրքիա բանակցությունների մասին
15.10.2026 | 13:25
Էդ հարցը դրել եմ երեկ. Փաշինյանը մանրամասներ պատմեց ռուս պաշտոնյայի հետ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:16
Բաքվի կողմից կառուցողական մոտեցում կա. Միրզոյանը՝ անկլավների փոխանակման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:09
Սպիտակ տունը հերքում է իր առնչությունը Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի սահմանափակումներին․ Axios
15.10.2026 | 13:03
Քանդում են Մեսրոպ Մանուկյանի աներոջ` Շինարարների փողոցի բենզալցակայանը. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 12:57
Ոնց որ զենքը պահել էին մեր վրա, ասում էին` գիտության փողն ավելացրեք. ավելացրել ենք, բայց ոչ ոք չի ասում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 12:46
Երևանում և մարզերում առաջիկա օրերին անձրև է սպասվում
15.10.2026 | 12:34
Խնդիր եմ դրել՝ մինչև 2031թ․ վավերացնել խաղաղության պայմանագիրը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 12:26
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանի նավթավերամշակման գործարանին․ դպրոցներ ու մանկապարտեզներ են փակվել
15.10.2026 | 12:21
Պետք չի ջղայնացնել. Փաշինյանը խոսեց Աջափնյակում կրպակների քանդման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 12:13
Բայրամովը Չինաստանի ԱԳ նախարարի հետ ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացն է քննարկել
Բոլորը

Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-մայիս ամիսներին կազմել է 875 011 մարդ, որը 30,5 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: Այս մասին հայտնում են ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից։

2017 թվականի մայիս ամսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 198 182 մարդ՝ 34,5  տոկոսով գերազանցելով նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը:

2017 թվականի հունվար-մայիս ամիսներին, 2016 թվականի նույն ամիսների հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորհոսքի 27,7  տոկոս աճ:

«Զվարթնոց» օդանավակայանում 2017 թվականի առաջին հինգ ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 9341 տոննա ապրանք, որը 81,5 տոկոսով գերազանցում է 2016 թվականի նույն ամիսների ցուցանիշը:

2017 թվականի մայիս ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 8240 մարդ՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 288,3 տոկոսով:

«Շիրակ» օդանավակայանում 2017 թվականի հունվար-մայիս ամիսներին ուղևորահոսքը 319,5 տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած: 

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2017 թվականի հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 23,7 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները: