Կարելի է վերսկսել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների պարբերական հանդիպումների փորձը․ Կարասին

Լուրեր

17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Բոլորը

Կարելի է վերսկսել ԵԱՀԿ համանախագահների հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների պարբերական հանդիպումների փորձը։ Այս մասին «Կոմերսանտին» տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նորանշանակ նախագահ Գրիգորի Կարասինը։

«Կարծում եմ, որ նրանք այս աշխատանքում կարող էին օգտակար դերակատարություն ունենալ։ Այդ «եռյակը» ունի փորձ և ամուր արտաքին աջակցություն: Ենթադրվում է, որ կարելի է վերսկսել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների պարբերական հանդիպումների փորձը ԵԱՀԿ համանախագահների հովանու ներքո, ինչը զգալի միջազգային արձագանք կստանար»,- ասել է Կարասինը:

Վերջինս նաև նշել է, որ ԼՂ-ում այժմ հարցերի հիմնական մասը կապված է մարդասիրական խնդիրների լուծման հետ։

«Այժմ հարցերի հիմնական մասը կապված է մարդասիրական խնդիրների լուծման հետ. ռազմագերիների փոխանակման ավարտ, զոհվածների մարմինների վերադարձ և փախստականների բնակության համար պատշաճ պայմանների ստեղծում։

Սուր է դրված ԼՂ ու դրա հարակից շրջանների ականազերծման հարցը։

Իհարկե, շատ բան կախված կլինի նրանից, թե որքան շուտ կողմերի միջև վստահություն կստեղծվի: Կոնկրետ քայլեր արդեն արված են: Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ քննարկվում են քաղաքական հարցեր, որոնվում են լուծումներ: Փոխվարչապետերի մակարդակով եռակողմ հանձնաժողովը եռանդորեն աշխատում է տնտեսական, տրանսպորտային և նյութատեխնիկական ապահովման խնդիրները քննարկելու համար»,- ասել է Կարասինը։

 

Տաթև Ֆռանգյան