Տեղական արտադրությունը չի տուժում․ փոխնախարարը՝ Իրանից ներկրվող ապրանքների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում պատգամավոր Էդվարդ Անդրեասյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ միջոցներ են կիրառվում տեղական արտադրողին պաշտպանելու համար:

Սիմոնյանի խոսքով՝ սաստիկ ձմռան պատճառով ջերմոցատերերը շատ գազ են օգտագործել, ինչի հետևանքով բերքի ինքնարժեքը բավականին թանկ է: Ջերմոցատերերը խնդիր ունեն նաև Իրանից և Թուրքիայից ներմուծվող լոլիկի ու բիբարի հետ կապված:

Փոխնախարարը վստահեցրեց, որ այս տարվա հունվարի մեկից՝ Թուրքիայից Հայաստան որևէ տեսակի գյուղատնտեսական ապրանք չի ներմուծվել: Իսկ ԻԻՀ-ից ներմուծումների առնչությամբ նշեց, որ ՊԵԿ-ի համապատասխան հաշվարկների համաձայն՝ մաքսազերծումն այն գների հիման վրա է իրականացվում, որ տեղական արտադրությունը չտուժի և գտնվի շահեկան վիճակում:

«Խնդիրն այն է, որ ապրանքի գինը բարձրացել է զուտ ծախսի տեսանկյունից, բայց ներմուծվող ապրանքը չի կարող լինել ավելի շահեկան վիճակում: Մենք ունենք համապատասխան գործիքակազմ` պաշտպանելու տեղական արտադրողին»,- նշեց փոխնախարարը: