ԱՄՆ-ում ոստիկանները գնդակահարել են 20-ամյա սևամորթի․ Մինեսոտա նահանգում բողոքի ցույցեր են

Լուրեր

17.09.2026 | 14:49
Տեղեկություն Կիպրոս – Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ
17.09.2026 | 14:40
Կոռուպցիոն սկանդալի ֆոնին՝ Զելենսկին Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակել
17.09.2026 | 14:33
ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններին
17.09.2026 | 14:24
Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, թե Բաքուն կարող է Հայաստանի տարածքում հուշարձաններ «վերականգնել»
17.09.2026 | 14:15
Արման Ծառուկյան. «Ռուֆիին հաղթելու դեպքում կանցկացնեմ չեմպիոնական մենամարտ»
17.09.2026 | 14:15
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 14:10
ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել մահացած զինծառայողի գործով
17.09.2026 | 14:07
Մի աղջիկ գրել է՝ ուզում է հաջորդ դաշնակցականներից լինել Քրիստինե Վարդանյանից հետո, ապրեք Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:59
Ֆինլանդիան հավատում է Հայաստանին և հայերի կարողությանը՝ հեռանալու անցյալից․ ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:52
Հորս մասով փորձում է հաճոյանալ Ալիևին. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:47
ԱԺ-ն ՏԿ և ՇՄ պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրում. ՈւՂԻՂ
17.09.2026 | 13:45
Թրամփը սպառնում է ԵՄ-ի հետ առևտրի դադարեցմամբ՝ Կանադայի հետ մերձեցման պատճառով
17.09.2026 | 13:36
Մեղրիի քաղաքապետը, լինելով ՔՊ-ական, ժողովրդի հանքից թալան ա անում, բա էդ հարցը տվեք․ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:27
Հաջիևը հայտարարել է, թե ՀՀ-ում և սփյուռքում «ռևանշիստական ​​ուժերը» փորձում են խաթարել խաղաղությունը
17.09.2026 | 13:22
Հայ բռնցքամարտիկները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում
Բոլորը

ԱՄՆ Բրուքլին Սենթր քաղաքում բողոքի ցույցեր են սկսվել այն բանից հետո, ինչ կիրակի օրը ոստիկանը գնդակահարել է մի սևամորթի: Այս մասին հայտնում է Star Tribune թերթը:

Համաձայն թերթի տվյալների՝ խոսքը գնում է 20-ամյա Դանթե Ռայթի մասին։ Քաղաքի ոստիկանության աշխատակիցը ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել է նրա ավտոմեքենան։ Այնուհետև պարզվել է, որ երիտասարդին ձերբակալելու օրդեր են եղել հանձնված, սակայն թե ինչ պատճառով, չի պարզաբանվում։ Ռայթը չի ենթարկվել իրավապահների պահանջին, որոնք փորձել են նրան ձերբակալել ու նստել է իր մեքենան:

Ոստիկաններից մեկը կրակել է երիտասարդի վրա։ Ինչից հետո ավտոմեքենան շարունակել է իր  ընթացքն ու բախվել է մեկ այլ մեքենայի։ Ռայթին բուժօգնություն են ցուցաբերել, սակայն նա տեղում մահացել է։ Ավտոմեքենայում նաև մի կին է եղել։ Նա ևս վնասվածքներով հոսպիտալացվել է։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Կատարվածի պատճառով շուրջ 500 մարդ հավաքվել է քաղաքի ոստիկանության շենքի մոտ։ Ցուցարարները հրաժարվել են հեռանալ՝ ոստիկանների պահանջի համաձայն։ Իրավապահները արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ ու ռետինե փամփուշտներ են կիրառել։

 

Բացի այդ, շուրջ 200 մարդ հավաքվել է այն վայրում, որտեղ մահացել է Ռայթը։ Նրանք վնասել են ոստիկանության երկու ավտոմեքենա։ Ոստիկանների ու ցուցարարների միջև բախումներ են գրանցվել։ Քաղաքում գողության դեպքեր են գրանցվել։ Մինեսոտա նահանգի նահանգապետն ու Բրուքլին Սենթրի քաղաքապետը հայտարարել են, որ հետևում են իրադարձությունների զարգացմանը։

Տաթև Ֆռանգյան