Սիրիական բանակը ամբողջովին ազատագրել է Համա և Հալեպ նահանգները ԻՊ գրոհայիններից
Քաղաքականություն
10.02.2018 | 13:29Սիրիացի զինվորականները Հալեպ և Համա նահանգներն ամբողջովին ազատագրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից: Այս մասին ասվում է բանակի հրամանատարության հայտարարության մեջ. փոխանցում է russian.rt.com-ը:
«Սա ռազմավարական մեծ հաջողություն է, քանի որ Համա Հալեպ նահանգներն ամբողջությամբ ազատագրվել են ԻՊ գրոհայիններից, իսկ Հալեպի հարավում ոչնչացրել են «Ջեբհաթ ան-Նուսրայի» գրոհայինների մեծ մասին»,- ընդգծել են զինվորականները: