Սահմանվել են հանրակրթական ուսհաստատություններում 2020-2021 ուստարվա ավարտի ժամկետները. ԿԳՄՍՆ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թ. օգոստոսի 31-ի N 25-Ն հրամանով հաստատված՝ Հավելված 1-ի՝ «Հաստատության ուսումնական պլանների մասին ընդհանրական պարզաբանումներ» գլխի 4-րդ կետով սահմանված դրույթների՝ ուսումնական պարապմունքները հաստատությունում ավարտվում են 2021 թ.՝

5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝

հունիսի 4-ին՝ 1-ին և 12-րդ դասարանների համար,

հունիսի 11-ին՝ 2-րդ դասարանների համար,

հունիսի 18-ին՝ 3-11-րդ դասարանների համար,

6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝

հունիսի 5-ին՝ 1-ին և 12-րդ դասարանների համար,

հունիսի 12-ին՝ 2-րդ դասարանների համար,

հունիսի 19-ին՝ 3-11-րդ դասարանների համար՝ ապահովելով առնվազն՝

30 ուսումնական շաբաթ՝ 1-ին,

32 ուսումնական շաբաթ՝ 2-րդ,

34 ուսումնական շաբաթ՝ 3-12-րդ դասարանների համար։

«Պետական ուսումնական հաստատություններում շաբաթվա 5-օրյա կամ 6-օրյա տևողությունը սահմանում է ուսումնական հաստատությունը, իսկ ոչ պետական ուսումնական հաստատությունում՝ հիմնադիրը»,- ասված է ԿԳՄՍՆ-ի տարածած հաղորդագրությունում: