«Ամբերդ» հետազոտական կենտրոնը ընդրկվել է “Global Go To Think Tank Index Report” համաշխարհային վարկանիշային զեկույցում

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնը ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի «Ուղեղային կենտրոններ և քաղաքացիական հասարակություն» ծրագրի 2018թ. հունվարի 30-ին հրապարակված ամենամյա հեղինակավոր “Global Go To Think Tank Index Report” համաշխարհային վարկանիշային զեկույցում «Կենտրոնական Ասիայի լավագույն ուղեղային կենտրոններ» բաժնում զբաղեցրել է 65-րդ հորիզոնականը: Վարկանիշային աղյուսակի տվյալ բաժինը կազմելիս զեկույցի հեղինակները գնահատել են Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Աֆղանստանի, Թուրքմենստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի շուրջ 200 առաջատար նմանատիպ կենտրոնների գործունեությունը։

«Ամբերդ» հետազոտական կենտրոնը ուղեղային կենտրոնների (think tank) ձևաչափով գործող հաստատություն է, որը ստեղծվել է 2013 թվականին՝ նպատակ ունենալով նպաստել համալսարանում հետազոտական, վերլուծական գործունեությանը և կամուրջի դեր կատարել մասնավոր հատված-գիտություն-կառավարություն գործընկերային կապերի խորացման գործում, ինչպես նաև համալսարանի ակադեմիական և  փորձագիտական հանրույթի ջանքերի համախմբմամբ Հայաստանում ներդնել հետազոտական կազմակերպությունների, պետական կառավարման մարմինների ու գործարար հատվածի արդյունավետ համագործակցության ձևաչափեր: «Ամբերդի» ստեղծմանը նախորդել է համանման կազմակերպությունների գործունեության, արդյունքների և հանրային քաղաքականությունում դերակատարության միջազգային առաջավոր փորձի համալիր ուսումնասիրությունը: Շուրջ 5 տարվա գործունեության արդյունքում կենտրոնը գործընկերային հարաբերություններ է ստեղծել մասնավոր և պետական մի շարք կառույցների, արտերկրի մի շարք վերլուծական կենտրոնների հետ, հրատարակել և հանրությանը, ինչպես նաև շահառու պատկան մարմիններին է ներկայացրել տնտեսության, քաղաքականության, կրթության, գիտության և անվտանգության տարբեր խնդիրների վերաբերյալ մի քանի տասնյակ հետազոտություններ, մշակումներ և բազմաթիվ վերլուծականներ: 

2017 թվականին կենտրոնը համագործակցության հուշագիր է ստորագրել ՀՀ Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հետ՝ դառնալով հանձնաժողովի պաշտոնական գիտական խորհրդատու-գործընկերը: