Փաշինյանը շնորհավորել է Սլովակիայի վարչապետին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Էդուարդ Հեգերին վարչապետ նշանակվելու կապակցությամբ:

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ընդունեք խնդրեմ ջերմ շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս` Սլովակիայի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ:

Հայաստանը բարձր է գնահատում բարեկամ Սլովակիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Վստահ եմ, որ փոխադարձ ջանքերով Հայաստանի և Սլովակիայի միջև հարաբերությունները, որոնք հիմնված են մեր երկու ժողովուրդների բարեկամության և փոխադարձ համակրանքի վրա, կշարունակեն խորանալ և ամրապնդվել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում՝ ի շահ մեր ժողովուրդների:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ հաջողություններ, իսկ Սլովակիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և խաղաղություն»,- մասնավորապես ասվում է ուղերձում: