ԱՄՆ-ը դիտարկում է ռուս դիվանագետներին արտաքսելու և պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը․ Bloomberg

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն ավարտել է Ռուսաստանին վերագրվող գործողությունների ուսումնասիրությունը, որոնք, ըստ Վաշինգտոնի, թշնամական են։ Այժմ ուսումնասիրվում է ռուս դիվանագետներին արտաքսելու և պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը: Այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին:

Հոդվածում նշվում է, որ «Բայդենի վարչակազմն ավարտել է հետախուզական հետազոտությունը Ռուսաստանի ենթադրյալ չարագործությունների վերաբերյալ, ինչպիսիք են ընտրություններին միջամտությունը և հաքերային հարձակումները SolarWinds-ի դեմ, Միացյալ Նահանգները պատրաստվում է հրապարակել պատասխան քայլերը»:

Գործակալության տվյալներով՝ «հնարավոր գործողությունները կարող են ներառել Ռուսաստանի հետախույզ գործակալների արտաքսումը, որոնք, ենթադրաբար, կարող են գտնվել ԱՄՆ-ում դիվանագիտական քողի ներքո:

Ըստ աղբյուրների՝ ԱՄՆ-ը, մասնավորապես, կարող է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի ղեկավարությանը մոտ կանգնած անձանց, ինչպես նաև այն գերատեսչությունների դեմ, որոնք կապված են ընտրություններին միջամտելու հետ: Բացի այդ, Վաշինգտոնը կարող է փակ խորհրդակցություններ անցկացնել ռուսական կողմի հետ: Դրանց ժամանակ ԱՄՆ պաշտոնյաները, ենթադրաբար, կցանկանային տեղեկատվություն տրամադրել հետագա գործողությունների մասին, որոնք ԱՄՆ-ը պատրաստ կլինի իրականացնել:

Գործակալությունը նշում է, որ Վաշինգտոնը, միաժամանակ, հույս ունի մի շարք ոլորտներում փոխգործակցել Ռուսաստանի հետ: Դրանք ներառում են Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ խորհրդակցությունները, սպառազինությունների վերահսկումն ու կլիմայի փոփոխությանը հակազդումը:

Տաթև Ֆռանգյան