Այսպիսի նվեր մատուցել Ռոբերտ Քոչարյանին ոչ ոք չէր կարող․ Փաշինյանին դա հաջողվեց․ Անի Սամսոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հետ

-Տիկի՛ն Սամսոնյան, դատարանն արդարացրեց Ռոբերտ Քոչարյանին և նրա ենթականերին Մարտի 1-ի գործով։ Համաձա՞յն ենք այն պնդումների հետ, որ գործը փակման եզրին է, և որ դա քաղաքական որոշման արդյունք է։ Որոշներն անգամ իշխանության և Քոչարյանի միջև են պայմանավորվածություն տեսնում՝ ընտրություններին ընդառաջ։ Դուք ի՞նչ տեսակետ ունեք։

-Միշտ կարելի է գտնել պայմանավորվածություն։ Եթե չճանաչեին հակասահմանադրական, այդ պարագայում քննադատություններ կլինեին այն մասին, որ Սահմանադրական դատարանը չի գործել օբյեկտիվ։ Հիմա ճանաչել են հակասահմանադրական, խոսում են այն մասին, որ կան պայմանավորվածություններ։ Ես միայն մի բան կարող եմ ասել՝ փաստարկ չունեմ պայմանավորվածությունների մասին, բայց այսպիսի նվեր մատուցել Ռոբերտ Քոչարյանին, ես կարծում եմ՝ ոչ ոք չէր կարող․ Նիկոլ Փաշինյանին դա հաջողվեց։

-Երբ ասում եք, որ նվեր է Ռոբերտ Քոչարյանին, ի՞նչ նկատի ունեք։

-Այն, որ փաստորեն՝ առաջադրված է մի հոդված, որն իրականում հակասահմանադրական է և այդ հոդվածով որևէ արարք չի կարող պատժվել։

–Մի գնահատական էլ կար՝ սա Մարտի 1-ի խարանը վերացնելու պրոցես էր։ Համաձա՞յն եք։

–Մարտի 1-ի խարանը մենք կարող ենք միայն վերացնել այն դեպքում, երբ տասը զոհերի սպանության հանգամանքները բացահայտվեն։

-Արտահերթ ընտրություններ են սպասվում։ Դուք բացառո՞ւմ եք կոալիցիան Փաշինյանի կամ այսօր ծայրահեղ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող ուժերի հետ։

-Մենք լավ գիտակցում ենք, որ խորհրդարանական ընտրություններից հետո ևս կարող է ստեղծվել քաղաքական ճգնաժամ։ Եվ այդ քաղաքական ճգնաժամը մեզ համար ունի կոնկրետ դերակատարներ՝ դա Նիկոլ Փաշինյանն է, որ պառակտում է հանրությանը՝ սև ու սպիտակի բաժանող, պետությանն ավտովթարի ենթարկող և, ըստ էության, իրեն սպառած մի վարչապետ, և երկրորդը Ռոբերտ Քոչարյանն է, որը չհաշված այն, որ ունի աջակիցներ, բայց նա հանրության մեջ ունի բացասական ընկալումներ՝ մարդիկ հիշում են Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիները և չեն ուզում նրա վերադարձը։ Այս երկուսի վարչապետության դեպքում մենք ունենալու ենք խորը քաղաքական ճգնաժամ և, միգուցե, նաև հանրային հիասթափություն։ Մենք մեր առջև դրել ենք երկու սկզբունքային որոշում, որ ո՛չ թույլ ենք տալու՝ Նիկոլ Փաշինյանը լինի վարչապետ, ո՛չ էլ թույլ ենք տալու՝ Ռոբերտ Քոչարյանը լինի վարչապետ։ Այսինքն՝ կոալիցիան այս երկու անձանց վարչապետությամբ մենք բացառում ենք։

-Իսկ եթե լինի կոալիցիայի առաջարկ՝ պայմանով կամ համաձայնությամբ, որ վարչապետը ԼՀԿ-ից է լինելու, էլի չե՞ք բացառում։

-Բնականաբար՝ ոչ, որովհետև վարչապետի մեր թեկնածուն Էդմոն Մարուքյանն է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան