Երկու տարի ա չգիտենք ինչի մեջ ենք մեղադրվում, գոնե վերջում իմանանք ինչի՞ ենք դատվում. Ներսես Պողոսյանը` դատավորին

Լուրեր

12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 17:59
«Պրովոկացիոն հայտարարություն եք անում», «Կամ խուժան եք, կամ գողական»․ դատախազը և Գալստանյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:50
Էրդողանը Փեզեշքիանի հետ հանդիպմանն Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել
12.11.2026 | 17:41
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP զարգացման ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը
Բոլորը

Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստին այսօր մեղադրող Հակոբ Ենոքյանը հանդես է գալիս մեղադրական ճառով: Նիստի մեկնարկին ներկա չէին Գևորգ Սաֆարյանն ու նրա պաշտպան Տիգրան Եգորյանը:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը միջնորդեց ներս բերել Գևորգ Սաֆարյանին, հակառակ դեպքում նիստերի դահլիճից կհեռանա Ժիրայր Սեֆիլյանը: Դատավորը միջնորդությունը չբավարերց, Սեֆիլյանը լքեց դահլիճը՝ դատավորին ժողովրդի ճորտ անվանելով: Ամբաստանյալ Ներսես Պողոսյանն էլ հայտարարեց, որ երկու տարի է դատարանում են՝առանց իմանալու ինչու. «Ողջ դատավարության ընթացքում չիմացանք ինչի համար եք մեղադրում գոնե վերջում իմանանք, թե ինչի են դատում: Եթե տենց ա բոլորս դուրս ենք գալու: Իմ երեխեքը երկու տարի ա առանց հեր են մնացել չգիտեմ ինչու»:

Պողոսյանը և մյուս ամբաստանյալները փորձեցին լքել դահլիճը, փաստաբաններն ու հանրային պաշտպան Աննա Ջուվանովնան միջնորդեցին, որպեսզի ներս բերվեն Սաֆարյանն ու Սեֆիլյանը: Դատավորը նիստի բոյկոտը կանխարգելելու համար թույլատրեց ներս բերել նրանց:

Մեղադրողը սկսեց հրապարակել ճառը: Նա նշեց, որ ապացույցներով հաստատվել է, որ Ժիրայր Սեֆիլյանը և մյուսները փորձել են զանգվածային անկարգությունների գնալ. «Սադրիչ տարատեսակ ելույթներ են ունեցել, համացանցում կոչեր և թռուցիկներ են բաժանել՝ հրավիրելով Ծիծեռնակաբերդի խճուղի չթույլատրված հավաքների»:

Ժիրայր Սեֆիլյանը, ըստ մեղադրողի, խմբեր է ստեղծել, որոնք ցանկացել են տարբեր շենք-շինություններ զավթել և պետությանը գործողություններ պարտադրել: Մեղադրողը նշեց. ծրագրվող շենք-շինությունների ցանկում նաև զորամասեր են եղել, որոնք զավթելու համար կազմակերպված խումբը ապօրինի զենք-զինամթերք է ձեռք բերել:

Շարունակվում է ճառի հրապարակումը: