Վաշինգտոնը Մոսկվայից բացատրություն է պահանջել Ուկրաինայի սահմանների մոտակայքում ռուսական զորքերի տեղաշարժի վերաբերյալ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Վաշինգտոնը Մոսկվայից բացատրություն է պահանջել Ուկրաինայի սահմանների մոտակայքում ռուսական զորքերի տեղաշարժի վերաբերյալ. այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը, գրում է «Ամերիկայի ձայնը»:

«Մենք ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ քննարկել ենք լարվածության աճի և հրադադարի ռեժիմի խախտման հետ կապված մեր մտահոգությունները և բացատրության համար դիմել ենք Ռուսաստանին», – ասել է Փրայսը:

Միաժամանակ նա հրաժարվել է պատասխանել լրագրողի այն հարցին, թե արդյոք ռուսական զորքերի տեղաշարժը Ուկրաինայի սահմանների մոտ Կիևին վախեցնելու փորձ չէ։

«Իմ գործը չէ խոսել այն մասին, թե ինչն է մղում Ռուսաստանին, իմ գործն է խոսել այն մասին, թե ինչ է մտածում այդ մասին ԱՄՆ վարչակազմը: Թույլ տվեք հստակ ասել, որ մենք մտահոգված ենք Ուկրաինայի արևելքում վերջերս Ռուսաստանի ագրեսիայի սրմամբ, և դա վերաբերում է նաև Ուկրաինայի սահմանների մոտ և գրավյալ Ղրիմում ռուսական զորքերի տեղաշարժի մասին հավաստի հաղորդումներին», – ասել է Փրայսը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ռուսական բանակը վտանգ չի ներկայացնում աշխարհի ոչ մի երկրի համար, իսկ դրա ստորաբաժանումները սեփական երկրի տարածքով տեղաշարժվում են այնտեղ, որտեղ պետք է ՌԴ զինվորականներին։

 

Տաթև Ֆռանգյան