Բաքուն հայտարարում է՝ ԼՂ պատերազմում «Իսկանդեր Մ» է կիրառվել, որը Հայաստանի ԶՈՒ զինանոցում չկա

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալությունը հայտարարում է, որ մարտի 15-ին Շուշիում գտնված հրթիռների բեկորները պատկանում են «Իսկանդեր Մ» համակարգին, որը, իբր, հայկական կողմն օգտագործել է Արցախյան երկրորդ պատերազմում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է գործակալության օպերատիվ շտաբի ղեկավար Իդրիս Իսմայիլովը։

Նրա խոսքով՝ մասնագետների ուսումնասիրության ընթացքում ստուգվել է հրթիռի ինդեքսը՝ 9M723:

«Ինչպես պարզվում է՝ այդ մնացորդները պատկանում են «Իսկանդերի» հրթիռին։ Նրանք գտնվել են միմյանցից 780 մետր հեռավորության վրա։ Մասնագետները եզակացության են եկել, որ հրթիռներն արձակվել են «Իսկանդեր Մ» օպերատիվ մարտավարական համակարգից»,- ասել է Իսմայիլովը՝ հավելելով, որ ներկայում պայթունի վայրում հետաքննություն է կատարվում։

Նշենք, որ «Իսկանդեր Մ» համակարգը նախատեսված է միայն Ռուսաստանի զինված ուժերի համար և չի արտահանվում։ Հայկական Զինված ուժերի զինանոցում առկա է «Իսկանդեր Է» օպերատիվ-մարտավարական համակարգը։

Էմմա Չոբանյան