ԵզրաԿացություն. Ո՞րն է Դավիթ Հարությունյանի հիշողության կորուստի պատճառը

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը փետրվարի 1-ից ի վեր, երբ գործադիրը հավանություն տվեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագծին, ջանք չի խնայում լրագրողներին համոզելու համար, որ կառավարության նիստերը դռնփակ դարձնելն առավել ժողովրդավարական մոտեցում է և ուղղված է կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

Ավելին, Դավիթ Հարությունյանը կասկածի տակ է դնում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի մղումները. հիշեցնենք, Տիգրան Սարգսյանի նախաձեռնությամբ լրագրողները հնարավորություն ստացան մոնիտորի միջոցով հետևելու կառավարության նիստերի ողջ ընթացքին: Ըստ Դավիթ Հարությունյանի՝ Տիգրան Սարգսյանի այդ քայլը «Ժողովրդավարության հետ աղերս չուներ: Դա ժողովրդավարության տպավորություն էր ստեղծում»:

Նախօրեին Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ «Կառավարության նիստերը դռնբաց անցկացնելու արդյունքում մենք այսօր կառավարությունում փաստացի չենք ունենում բանավեճ: Եթե ես սխալվում եմ, խնդրում եմ օրինակ բերեք, ասեք՝ այ գիտեք չորս տարի առաջ տեղի ունեցավ կառավարության մեկ նիստ, երբ տեղի ունեցավ բանավեճ: Ցավոք սրտի՝ դուք չեք կարողանալու հիշեք նման նիստ, երբ տեղի ունեցավ բանավեճ»:

Հատուկ Դավիթ Հարությունյանի համար ներկայացնում ենք ոչ թե չորս, այլ ընդամենը մեկուկես տարի առաջ կառավարության նիստերից մեկի ընթացքում տեղի ունեցած բանավեճը, որի մասնակիցներից մեկն էլ հենց ինքն էր՝ Դավիթ Հարությունյանը: Թե ինչու է Հարությունյանի հիշողությունն այնքան թուլացել, որ նա չի հիշում անգամ սեփական մասնակցությամբ բանավեճերը՝ կարող ենք միայն ենթադրել:

Սևակ Հակոբյան