Մանրամասներ Թուրքիայի ՆԳ նախարարի և հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպումից

Լուրեր

12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
Բոլորը

Ստամբուլի նահանգապետարանը հայ համայնքի հիմնադրամների ղեկավարներին հրավիրել էր հանդիպման նահանգապետի և Ներքին Գործերի նախարար Սուլեյման Սոյլուի հետ. տեղեկացնում է EH-ն:

«Ակօս» շաբաթաթերթը հայտնում է, որ ձեռք բերված տեղեկությունների համաձայն, հանդիպման ժամանակ քննարկվել է Պոլսի հայոց պատրիարքի ընտրության հարցը:

Փաստաբան Սեպուհ Ասլանգիլը, որը գլխավորում է պատրիարքի ընտրությունները համակարգող Նախաձեռնակ մարմինը, անդրադարձել է նահանգապետարանի՝ պատրիարքարան ուղարկած նամակին, որտեղ հայնտում էր, որ պետությունը Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին չի ճանաչում պատրաիարքի տեղապահ :

Ասլանգիլը ցավալի է համարել, որ նամակում տեղ գտած տվյալները շարադրված են եղել անփութորեն և նկատել է, որ նամակը գրվել է հապճեպ: Նա հիշեցրել է, որ պատրիարքի նախկին փոխանորդ Արամ Աթեշյանին այդ պաշտոնում ընտրել է պատրիարքության հոգևոր խուրհուրդը և այդ նույն խորհուրդն էլ դադարեցրել է նրա լիազորությունները: Ասլանգիլը, հիշեցնելով, որ հոգևոր խորհրդի որոշմամբ է պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը հանգստյան կոչվել և ընտվել պատրիարքի տեղապահ՝ ընդգծել է, որ այս բոլոր գործընթացներն ընթացել են համաձայն եկեղեցական օրենքների: Փաստաբանը քննադատել է նահանգապետարանին պատրիարքարան ուղարկված նամակում Գարեգին արք. Բեքչյանի հասցեին կիրառված «այսպես կոչված տեղապահ» արտահայտության համար՝ նշելով, որ ընտրված անձին նման կերպ դիմելը պատշաճ չէ:

Հանդիպմանը ներկա հայկական հիմնադրամների ղեկավարների մեծ մասը կոչ են արել վայրկյան առաջ ընտրություններն անցկացնել, որոշներն էլ հայտնել են, որ դժվար կլինի աշխատանքները Աթեշյանի հետ շարունակել:

Հանդիպման վերջում Սոյլուն պատասխանել է Ասլանգիլի քննադատություններին: Նա նշել է, որ պետությունն ունի օրենքներ, որոնց շրջանակներում էլ գործում է: Բացի այդ, ըստ Թուրքիայի ՆԳ նախարարի, պետությունը պարտավորություն ունի պաշտպանելու պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին: Սոյլուն հանտել է, որ հանդիպման մասին տեղեկություններ կփոխանցի Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմին և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Կողմերը պայմանավորվել են կրկին հանդիպել մեկ ամիս հետո: