ԵՏՄ անդամ երկրները պայմանավորվել են շաքարի ներմուծման արտոնյալ ռեժիմ սահմանելու շուրջ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ երկրների ներկայացուցիչները քննարկել են շաքարի ներմուծման արտոնյալ ռեժիմ սահմանելու հարցը՝ համաձայնեցնելով դրա կարճաժամկետ բնույթը և պայմանավորվելով պահպանել շաքարի միասնական շուկան ԵՏՄ-ում՝ առանց որևէ սահմանափակումների, գրում է Ինտերֆաքսը:

«ԵՏՄ անդամ երկրների ներկայացուցիչները պայմանավորվել են, որ Ղազախստանի Հանրապետությանն ու Ղրղզստանի Հանրապետությանը երրորդ երկրներից սպիտակ շաքարի, ինչպես նաև շաքարի հումքի ներմուծման արտոնությունների տրամադրումը կարճաժամկետ կլինի», – ասված է ԵՏՀ առևտրի բլոկի տարածած հայտարարության մեջ։

«Որոշումն ուղղված կլինի բացառապես ընթացիկ գյուղատնտեսական սեզոնում պահեստային պաշարների ձևավորմանը: Միևնույն ժամանակ, միջոցառման ժամանակացույցը և չարորոշիչները կապահովեն Միության տարածքում շաքարի ճակնդեղի արտադրությունը խթանող պայմանների անխուսափելի պահպանմանը»,- նշել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը:

Տեղեկացվում է, որ այս հարցը կդիտարկվի ապրիլի 5-ին կայանալիք ԵՏՀ խորհրդի նիստի ժամանակ։ Մինչ այդ, կողմերը կշարունակեն խորհրդակցությունները համապատասխան արտոնությունների հստակեցման համար։

Շաքարի արտոնյալ ներմուծման հարցի քննարկումը նախաձեռնել է ռուսական կողմը: Անցյալ շաբաթ մաքսային և սակագների կարգավորման ենթահանձնաժողովը որոշում կայացրեց ԵՏՀ ուղարկել առաջարկ՝ 2021 թվականի մայիսի 15-ից սեպտեմբերի 1-ը 350 հազար տոննա շաքարի ներմուծման տուրքը հանելու մասին: Ավելի ուշ հաղորդվեց, որ խոսքը ներմուծման արտոնության մասին է, որը կտրամադրվի գյուղատնտեսության նախարարության կողմից ներմուծվող ապրանքների նպատակային նշանակությունը հաստատելուց հետո: Արտոնությունների չափորոշիչները չեն նշվել:

Ներկայում սպիտակ շաքարի ներմուծման տուրքը մեկ տոննայի դիմաց 340 դոլար է:

Տաթև Ֆռանգյան