Քովիդի թվերի աճը կապ չունի վարչապետի մարզային այցերի հետ․ Նարեկ Զեյնալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

«Կովիդի թվերը սկսել են աճել մեկ ամիս առաջ, և դա պայմանավորված չէ վարչապետի մարզեր այցելություններով: Քարոզարշավ տեղի չի ունենում, ընդամենը վարչապետի այցելություններն են տարբեր մարզեր, քաղաքներ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ երկրում քարոզարշավ է տեղի ունենում, իսկ քաղաքացիները հանդիպումների ժամանակ չեն պահպանում հակահամաճարակային կանոնները՝ առանց դիմակ են, սոցիալական հեռավորություն չեն պահպանում։

«Արվում է առավելագույնը, որպեսզի կառավարելի լինի կորոնավիրուսի տարածումը։ Այս ընթացքում առողջապահական համակարգն է վերակազմակերպվել։ Այս պահին 20 բուժհաստատություն ներգրավված է բուժօգնության պրոցեսի մեջ, պոլիկլինիկաներն իրենց ամբողջ թափով իրականացնում են իրենց առջև դրված գործառույթները»,- նշեց Զեյնալյանը՝ հավելելով, որ բնակչության զգոնությունը ևս շատ կարևոր է։

Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է, որ իշխանությունը հետ կանգնի ընտրությունների գնալու որոշումից, հաշվի առնելով՝ համավարակի տարածման առավել մտահոգիչ պատկերը, Նարեկ Զեյնալյանն ասաց. «Եկեք կանխատեսումներ չանենք։ Ամեն ինչ էլ հնարավոր է։ Այս պահին նման մտավախություն չկա, շարժվում ենք՝ ըստ նախանշված օրակարգի։ Եթե լինի այնպիսի իրավիճակ, որ անհրաժեշտություն առաջանա կանգնեցնել ընտրական պրոցեսը, ապա միգուցե նաև այդ քայլի գնանք»։

Լրագրողի դիտարկմանը, որ Հայաստանում օրական 1000-ից ավելի դեպքեր են գրանցվում, Զեյնալյանն ասաց. «Եթե դեպքերի թիվն աճի այնքան, և դրա արդյունքում վերլուծություն արվի, որ կառավարելի չի համաճարակը, այդ պահին կկայացվի համապատասխան որոշում»։

Մանրամասները՝ տեսանյութում: