Արմեն Սարգսյանը բրիտանական անձնագիր է ունեցել

Լուրեր

12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
Բոլորը

Ինչպես հայտնի է, Հանրապետական կուսակցությունը ներկայացրել է Հայաստանի 4-րդ նախագահի իր թեկնածուին՝ նախկին վարչապետ, դեսպան, գործարար Արմեն Սարգսյանին։

Ներկայացվել էին նաև այն չափանիշները, որոնցով կուսակցությունը ընտրել է հենց Արմեն Սարգսյանին։ Դրանք էին օտար լեզուների իմացությունը, թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում լայն կապերի առկայությունը, անկողմնակալությունը, հեղինակությունը, անկուսակցականությունը և այլն. գրում է sut.am-ը:

Բացի այս չափանիշներից, սակայն, գոյություն ունեն Սահմանադրությամբ հաստատված չափանիշներ։ Օրինակ՝ Սահմանադրության 124-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջով հանրապետության նախագահ կարող է ընտրվել վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձը։

Մեզ հաջողվեց պարզել, որ Արմեն Սարգսյանը ունեցել է երկքաղաքացիություն. նա հանդիսացել է և ՛ Հայաստանի, և ՛ Մեծ Բրիտանիայի քաղաքացի։ Արմեն Սարգսյանի անունը առկա է Մեծ Բրիտանիայի սպիտակ էջերում, որի տեղեկությունները վերցված են ընտրողների պետական ռեգիստրի՝ 2003-2012 թվականների արձանագրություններից։


Այսպես, Արմեն Սարգսյանը կնոջ Նունե Սարգսյանի և որդիներ՝ Վարդան և Հայկ Սարգսյանների հետ գրանցված է եղել Լոնդոնի SWP1 փոստային տարածքում. այն Լոնդոնի ամենաշքեղ շրջաններից է՝ Վեսթմինսթերը (որտեղ նաև խորհրդարանն է տեղակայված): Նունե Սարգսյանի և Հայկ Սարգսյանի բնակության հասցեն այնուհետև փոխվում է. նշվում է բրիտանական Սըրրի կոմսության Վիրջինիա Վաթեր համայնքը (վերջիններիս ազգանունները փոխված են՝ Sarkissian-ի փոխարեն նշված է Sakissian), իսկ Արմեն Սարգսյանի քաղաքացիության և բնակության հասցեի մասին 2012 թվականից հետո տեղեկություններ չկան։

Որպեսզի Արմեն Սարգսյանն իրավունք ունենա ընտրվել ՀՀ նախագահ, պետք է վերջին 6 տարում հանդիսանա միայն ՀՀ քաղաքացի, այլ կերպ ասած՝ նա պետք է առնվազն մինչ 2012 թվականի մարտի 2-ը հրաժարված լինի բրիտանական անձնագրից։ Սակայն սպիտակ էջերում տեղեկություն չկա այն մասին, թե վերը նշված հասցեում Արմեն Սարգսյանը 2012 թվականի մինչև որ ամիսն է հաշվառված եղել:

Արմեն Սարգսյանի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Պետրոսյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ Արմեն Սարգսյանը հանդիսացել է Հայաստանի և Մեծ Բրիտանիայի քաղաքացի՝ հավելելով, որ բրիտանական քաղաքացիությունից հրաժարվել է 2011 թվականին։

Այսպիսով, հստակ չէ, թե կոնկրետ ե՞րբ է Արմեն Սարգսյանը հրաժարվել բրիտանական անձնագրից և ե՞րբ է դադարել լինել քաղաքացի՝ 2011 թվականին, ինչպես պնդում է նրա գրասենյակի խոսնակը թե՞ 2012թ., եթե դատենք ըստ սպիտակ էջերի տվյալների: Եվ ինչն ավելի կարևոր է՝ եթե դա տեղի է ունեցել 2012 թվականին է, ապա կոնկրետ ե՞րբ:

Այսպիսով, եթե անգամ Արմեն Սարգսյանը դադարել է լինել Բրիտանիայի քաղաքացի 2012 թվականի մարտի 2-ից առաջ (և այժմ չունի առաջադրման խնդիր), ապա արձանագրենք, որ նա միևնույնն է չէր կարողանա առաջադրվել որպես ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու, եթե նոր Սահմանադրության մեջ միայն Հայաստանի քաղաքացիություն ունենալու ժամկետը սահմանվեր ավելի քան 6 տարի: Հիշեցնենք, որ նախորդ Սահմանադրության մեջ նախագահ առաջադրվելու համար ՀՀ քաղաքացիություն ունենալու պարտադիր շեմը 10 տարին էր:

Ռաֆայել Աֆրիկյան

Լուսանկարը՝ Բրիտանիայի սպիտակ էջերի whitepages.co.uk կայքից