Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 499 նոր դեպք, մահացել է 7 մարդ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 499 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում, տեղեկացնում է 1tv.ge-ն: 

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 437 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է յոթ պացիենտ:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 28 712 փորձարկում, այդ թվում 17 922՝ հակագենի արագ թեստով, իսկ 10 790-ը՝ «Փի Սի Ար» թեստով:

Երկրում, կորոնավիրուսի բացահայտման  դրականության ցուցանիշներն են. Օրականը՝ 1,74%, վերջին 14 օրվանը՝ 1,75%, իսկ վերջին 7 օրվանը՝ 1,64%:

Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 282 260 դեպք, այստեղից ապաքինվել է 273 604 մարդ, մահացել է 3 785 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 212 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 1 685 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 265 անձ:

Հիշեցնենք, մարտի 31-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 616 նոր դեպք, ապաքինվել էր 268 պացիենտ: