ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է անում անհապաղ ազատ արձակել Նավալնիին

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

«Մենք խորապես մտահոգված ենք, թե ինչպես է Ռուսաստանը վերաբերվում Ալեքսեյ Նավալնիին», – չորեքշաբթի ասաց պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Թոմ Սելինջերը ՝ պատասխանելով ընդդիմադիր գործչի մասին «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայության հարցին:

Դիվանագետը իր պատասխանում հիշեցրեց, որ Միացյալ Նահանգները խստորեն դատապարտել է Նավալնիի թունավորումը՝ Ռուսաստանին կոչ անելով լիովին համագործակցել միջազգային հետաքննության շրջանակներում: Վաշինգտոնը քննադատել է հակակոռուպցիոն հիմնադրամի ղեկավարին ձերբակալելու Ռուսաստանի իշխանությունների որոշումը:

«Մենք համախմբված ենք մեր դաշնակիցների հետ` կոչ անելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել պարոն Նավալնիին, նրա գործընկերներին և բոլոր նրանց, ովքեր ապօրինաբար ձերբակալվել են, ինչպես նաև դադարեցնել նրա կողմնակիցների հետապնդումները: Ռուսաստանի գործողություններն այս հարցում ակնհայտորեն թելադրված են քաղաքական դրդապատճառներով: Պարոն Նավալնիի ձերբակալումն ու ազատազրկումը ծաղրանք է Ռուսաստանի արդարադատության համակարգի նկատմամբ: Սա պարզապես Կրեմլի կողմից պարոն Նավալնիին լռեցնելու հերթական փորձն է: Ինչպես Ռուսաստանի յուրաքանչյուր քաղաքացի, նա նույնպես ունի Ռուսաստանի սահմանադրության մեջ նշված բոլոր իրավունքները», – ասաց Թոմ Սելինջերը:

«Եթե մենք խոսում ենք պատժամիջոցների հնարավորության մասին, ապա չենք կարող նախապես քննարկել պատժամիջոցների հնարավոր գործողությունները, բայց կարող եմ նշել, որ մենք ակտիվորեն քննարկում ենք բոլոր դեպքերը և կիրառում մեզ տրված լիազորություններն ամբողջ աշխարհում», – ավելացրեց պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան:

Ըստ Թոմ Սելինջերի, Միացյալ Նահանգները հավատարիմ է կոռուպցիայի դեմ պայքարին և աջակցում է նրանց, ովքեր պայքարում են դրա դեմ: Կոռուպցիան պատրվակ է քաղաքացիական հասարակության և ազատ լրատվամիջոցների դեմ բռնաճնշումներ և այլ գործողություններ իրականացնելու համար: Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը, ինչպես ավելի վաղ ասել է նախագահ Բայդենը, կանխելու և պայքարելու կոռուպցիայի դեմ ողջ աշխարհում»: