Արյունահեղություն՝ Լոս Անջելեսից ոչ հեռու գտնվող գրասենյակային շենքում․ կա 4 զոհ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Չորս մարդ, այդ թվում՝ մեկ երեխա է սպանվել է չորեքշաբթի Լոս Անջելեսի արվարձանում գտնվող գրասենյակային շենքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Ոստիկանությունից հայտնել են, որ փոխհրաձգության ժամանակ վիրավորված կասկածյալը ձերբակալվել է, գրում է Reuters-ը:

Լոս Անջելեսի կենտրոնից մոտ 30 մղոն հարավ-արևելք գտնվող Օրանժ քաղաքում տեղի ունեցած միջադեպը դարձել է Միացյալ Նահանգներում վերջին մեկ ամսվա ընթացքում գրանցված երրորդ արյունահեղությունը։ Իշխանությունները ոչ մի բացատրություն չեն տվել միջադեպի հավանական դրդապատճառների վերաբերյալ:

Օրանժ քաղաքի ոստիկանության ներկայացուցիչ, լեյտենանտ Ջենիֆեր Ամաթը լրագրողներին հայտնել է, որ ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել տեղի ժամանակով 5։30-ի սահմաններում։

Կրակոցները գրանցվել են երկհարկանի գրասենյակային շենքում, որի հետնաբակում տեղակայված են մի քանի ձեռնարկություններ։ Շենքի հարակից տարածքներում կան բազմաթիվ բնակելի տներ ու այլ կոմերցիոն շինություններ։ Միջադեպի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Հիշեցնենք՝ մարտի 16-ին Ատլանտայում գրանցված կրակոցների արդյունքում սպանվել էր 8 մարդ։ 10 մարդ սպանվել էր մարտի 22-ին Կոլորադոյի սուպերմարկետներից մեկում հնչած կրակոցների արդյունքում։

Տաթև Ֆռանգյան