Մյանմարում բախումներ են սկսվել էթնիկ փոքրամասնությունների ու բանակի միջև․ կան զոհեր ու բազմաթիվ փախստականներ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Մյանմարում ՄԱԿ-ի բանագնացի նախազգուշացմանը հաջորդել են սահմանային շրջաններում բանակի և էթնիկ փոքրամասնությունների ապստամբների միջև մարտերի բռնկում: Առնվազն 20 զինվոր է զոհվել և 4 ռազմական բեռնատար ոչնչացվել Մյանմարի ապստամբական ամենահզոր խմբավորումներից մեկի՝ Կաչինի անկախության բանակի (KIA) հետ բախումների արդյունքում, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով DVB news-ը:

Ըստ այդ տեղեկությունների՝ Մյանմարի ռազմական ինքնաթիռները սկսել են ռմբակոծել մեկ այլ խմբավորման՝ Կարենի ազգային միության (KNU) դիրքերը։ Սա ավելի քան 20 տարվա ընթացքում առաջին ռմբակոծման դեպքն է, հազարավոր գյուղացիներ փախել են իրենց տներից, նրանց մեծ մասն ապաստանել է Թայլանդում:

Հիշեցնենք, որ Մյանմարում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում, որի ընթացքում զինվորականները ձերբակալել են «Ազգային լիգա հանուն ժողովրդավարության» կուսակցության ղեկավար և պետական խորհրդական Աուն Սան Սու Չժիին, նախագահ Վին Մյինային և այլ բարձրաստիճան պաշտոնյաների: Զինվորական հեռուստատեսությունը հաղորդել է երկրում մեկ տարի ժամկետով արտակարգ դրություն հայտարարելու մասին:

Պետական հեղաշրջման արդյունքում իշխանությունը երկրում անցել է Մյանմարի զինված ուժերի գլխավոր հրամանատար Մին Աունգ Խլայնուին, իսկ նախագահի պաշտոնակատար է դարձել փոխնախագահ Մյինգ Շվեն:

Տաթև Ֆռանգյան