ՌԴ կառավարության հետ աշխատանք է տարվում «Աշխատանք ԵՏՄ»-ում ծրագրի ուղղությամբ․ Տիգրան Սարգսյան

Լուրեր

11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ՌԴ կառավարության հետ աշխատանքներ են տարվում «Աշխատանք ԵՏՄ»-ում ծրագրի ուղղությամբ։ «Республика Армения»-ին տված հարցազրույցում այս մասին նշել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանը:

«Ծրագրի նպատակն աշխատանքային միգրանտների կյանքի բարելավումն ու նրանց հեռահար կերպով թվային ծառայությունների մատուցումն է։ Սա մի կողմից թույլ կտա ԵՏՄ մյուս երկրի տարածքում աշխատող քաղաքացուն՝ օգտվել բոլոր անհրաժեշտ պետական ծառայություններից, որոնք տրվում են աշխատանքի ընդունվելուց, իսկ մյուս կողմից՝ համապատասխան պետական մարմիններին հավուր պատշաճի կերպով իրականացնել այդ քաղաքացիների գրանցումը։ Միևնույն ժամանակ, սա կնպաստի ապօրինի գործողություններին հակաազդելու հուսալի համակարգի ստեղծմանը»,- հայտնել է Տիգրան Սարգսյանը։

Նա նշել է, որ այս նախագիծը, ինչպես և «Ճամփորդում ենք առանց COVID-19»-ը, կիրականացվի թվային հարթակում ու կգործի որպես հավելված, որի նպատակը կլինի աշխատանքային միգրանտներին ծառայությունների մատուցելումը։

«Հայաստանի համար դա շատ արդիական է՝ հաշվի առնելով, որ մեծ թվով աշխատանքային միգրանտներ ամեն տարի հատում են սահմանը, աշխատանք են գտնում Ռուսաստանում, ստանում են աշխատավարձ, գրանցվում են, այնտեղ ապրում են, տեղավորում են իրենց երեխաներին և այլն: «Աշխատանք ԵՏՄ-ում» հավելվածի օգնությամբ նրանք կարող են այդ բոլոր գործընթացները կառավարել Հայաստանից։ Օրինակ՝ գտնել համապատասխան աշխատանք, պայմանավորվել աշխատավարձի հարցի շուրջ, ստանալ դրա համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, պայմանագիր ստորագրել էլեկտրոնային տարբերակով և այլն: Ինչ վերաբերում է Միության երկրների համապատասխան մարմինների գործակցությանը, ապա քանի որ ԵԱԶԲ-ն միջազգային կազմակերպություն է, որի բաժնետերերը ԵՏՄ անդամ երկրներն են ու Տաջիկստանը, մեզ մոտ, միանշանակ, իրականացվում է ուղիղ աշխատանք բոլոր բաժնետերերի հետ, որոնք որոշումներ են կայացնում մեր բանկի խորհրդի մակարդակով: Եվ մեր բոլոր ծրագրերը, նախագծերը, մեր ամբողջ գործունեությունը թափանցիկ է մեր բաժնետերերի համար: Թվային նախաձեռնությունների հիմնադրամն ունի աշխատանքի պլան այս տարվա համար, որտեղ նկարագրվում են այն բոլոր միջոցառումները, որոնք մենք պետք է իրականացնենք: Բնականաբար, մեր բոլոր բաժնետերերը (իսկ դրանք պետական կառույցներն են) տեղյակ են մեր աշխատանքներից: Եվ մենք մեր հերթին փորձում ենք լինել մաքսիմալ թափանցիկ»,- նշել է Սարգսյանը: