Ռեյտինգային ընտրակարգը բերում է նրան, որ Հայաստանում մշտապես մի քաղաքական ուժ մնա իշխանության. Արարատ Զուրաբյան

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը Factor.am-ի հետ զրույցում չի բացառում հեռանկարը, որ «Ծառուկյան» դաշինքը կարող է կոալիցիա կազմել ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ, սակայն դա անցանկալի է համարում:

«Կյանքում ոչինչ չեմ կարող բացառել: Ճիշտն ասած, գտնում եմ, որ շատ քիչ հավանական է նման բան: Ինքս չեմ ողջունում նման կոալիցիայի ձևավորման գաղափարը, բայց ոչ ոք չի կարող այսօր ասել, թե ինչ կլինի վաղը»,- ասաց Զուրաբյանը՝ շարունակելով. «Միգուցե «Ելքի» հետ կարող են կոալիցիա կազմել, միգուցե Դաշնակցության, միգուցե «Ծառուկյան» դաշինքի, չգիտեմ»:

Հիշեցնենք, որ «Ծառուկյան» դաշինքն առաջարկում է Դաշնակցությանը համատեղ նախագծով հանդես գալ՝ ռեյտինգային ներկա համակարգը փոխելու համար, քանի որ Դաշնակցությունը ևս կողմ է դրան:

Ուշագրավն այն է, որ «Ծառուկյան» դաշինքը նման անհրաժեշտություն տեսնում է խորհրդարանի ընտրությունից համարյա մեկ տարի անց: «Այս ընտրական համակարգը բերում է նրան, որ Հայաստանում մշտապես մի քաղաքական ուժ մնա իշխանության, որովհետև էս դեպքում իշխանության փոփոխություն գրեթե անհնար է»,- նշում է Զուրաբյանը:

Նա գտնում է, որ ռեյտինգային ընտրակարգը բավական լուրջ հարված է հասցնում թափանցիկությանը և ընտրական կոռուպցիան մեծացնում է: «Իշխանությունն իր վերարտադրության համար ադմինիստրատիվ և բոլոր ռեսուրսներով կարողանում է ստանալ բացարձակ մեծամասնություն: Եվ իշխող քաղաքական ուժը պառլամենտում հաշվի չի նստում այլ ուժերի հետ ու ուժի զոռով անցկացնում է իր ուզած օրինագծերը»,- շեշտեց Արարատ Զուրաբյանը:

Ինչ վերաբերում է նախագահի ՀՀԿ-ի թեկնածու Արմեն Սարգսյանին սատարել-չսատարելուն, Զուրաբյանն ասաց, թե նոր Սահմանադրությամբ նախագահի պաշտոնը ավելի ներկայացուցչական պաշտոն է, իսկ Արմեն Սարգսյանի թեկնածությունը ամենավատը չէ. «Կարծում եմ, որ պետք է քննարկենք, նոր որոշենք»:

Մանրամասները դիտեք Արարատ Զուրաբյանի հետ Factor.am-ի հարցազրույցում:

Մարինե Խառատյան