Ֆրանսիան դատապարտում է Թուրքիայի գործողությունները Սիրիայում

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը  դատապարտել է Սիրիայում Թուրքիայի զինուժի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիան. փոխանցում է EH-ն:

Ըստ թուրքական  «Haberler» լրատվամիջոցի՝  ֆրանսիական «BFM-TV» հեռուստաալիքի հետ զրույցում, ֆրանսիացի արտգործնախարարը Թուրքիային և Իրանին մեղադրել է Սիրիայում մարդու իրավունքները խախտելու մեջ:
 
«Թուրքիան չպետք է գործող պատերազմին նոր պատերազմ ավելացնի: Սահմանները պաշտպանելը բոլորովին չի նշանակում խաղաղ բնակչությանը սպանել: Դա դատապարտելի»,- ասել է ֆրանսիացի պաշտոնյան:
 
Խոսելով օտար երկրների զորքերը Սիրիայի դուրս գալու մասին,  Դրիանը ընդգծել է, որ Իրանի կողմից աջակցվող կողմերը պետք է դուրս գան Սիրիայից և ավելի չլարեն, առանց այդ էլ լարված իրավիճակը:
 
Թեմայի շուրջ ավելի վաղ էլ Ֆրանսիայի նախագահն էր զգուշացում արել Թուրքիային:
 
Էմանուել Մակրոնը մասնավորապես ասել էր.
 
«Եթե գործողությունը վերածվի օկուպացիայի և պարզվի, որ դրա նպատակը ահաբեկչության  վտանգի դեմ պայքարը չէր, ապա դա մեզ համար կդառնա իրականում լուրջ խնդիր»:
 
Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։