ՀՔԾ-ում քրգործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձի կողմից հրազենի հափշտակության դեպքի առթիվ

Լուրեր

12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
Բոլորը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից հրազենի հափշտակության դեպքի առթիվ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի հիման վրա:

Այսպես, նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության նախկին աշխատակից Ա. Շ.-ին հիշյալ համակարգում ծառայելու ընթացքում`  1996թ.-ին, տրամադրվել է «Մակարով» մոդելի 9մմ տրամաչափի ատրճանակ, սակայն դրա հաշվեցուցակային փոխարինման ու որակի հաշվառման քարտերը դեռևս հաշվառման մեջ են ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ մասի զինանոցում, և նշված հրազենի գտնվելու վայրը հայտնի չէ:  Պարզվել է նաև, որ ատրճանակը ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի հաշվառումներով չի հետախուզվում և ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության հաշվառումներով չի անցնում:

 
 Դեպքի կապակցությամբ ՀՀ ոստիկանությունում անցկացված ծառայողական քննության ընթացքում Ա. Շ.-ն բացատրությամբ հայտնել է, որ 28.10.2000թ.-ին ազատվելով ծառայությունից` իրեն ամրակցված հաշվեցուցակային ատրճանակն օրենքով սահմանված կարգով չի հանձնել ոստիկանության շտաբի հերթապահ մաս և պահել է իր մոտ, իսկ 2010 կամ 2011 թվականներին հիշյալ ատրճանակը հանձնել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին ղեկավարությանը և ներկայում դրա գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն չունի:

Այսպիսով, ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով հրազեն հափշտակելու վերը նշված առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ օրենսգրքի 238-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Կատարվում է նախաքննություն: