Իշխող կուսակցությունում բունտ է հասունանում, այն կարող է «պայթել» ապրիլին. «Փաստ»

Լուրեր

12.11.2026 | 22:51
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստի» աղբյուրների հավաստմամբ, իշխող Հանրապետական կուսակցության ներսում շատերը խորը դեպրեսիայի մեջ են: Նրանք խիստ դժգոհ են կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի կադրային քաղաքականությունից: Ամիսներ առաջ նրանք մտավախություն ունեին, թե Ս. Սարգսյանը 2018–ի ապրիլից հետո կարող է վարչապետ չդառնալ: Մտածում էին՝ եթե նա վարչապետ չդառնա, ապա նոր վարչապետը բոլոր ՀՀԿ–ական պաշտոնյաներին կհանի: Իսկ հիմա, երբ համոզվել են, որ վարչապետը Սերժ Սարգսյանն է լինելու, դարձյալ նույն մտավախությունն ունեն:

Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը վերջին շրջանում առանցքային պաշտոններում նշանակում է բացառապես ոչ ՀՀԿ–ականների: Նա ԱԱԾ–ի ղեկավար նշանակեց Գեորգի Կուտոյանին, վարչապետ՝ Կարեն Կարապետյանին, պաշտպանության նախարար՝ Վիգեն Սարգսյանին, ՀՀ նախագահ է դարձնում Արմեն Սարգսյանին: Թվարկած կադրերից և ոչ մեկը ՀՀԿ–ից չէ:

Պատահական չէր, որ ՀՀԿ խորհրդի անդամ, նախկին դիսիդենտ Վազգեն Կարախանյանը հայտարարեց, թե չի բացառվում, որ ՀՀԿ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը կապ ունենա մասոնների հետ: Դրան ի պատասխան Էդուարդ Շարմազանովը հայտարարեց. «Նախագահի թեկնածուի առաջադրման ժամանակ մենք քննարկել ենք տարբեր չափորոշիչներ, որոնց մեջ մասոնականությունը չէր մտնում, իսկ մեր թեկնածուն բոլոր չափանիշներով համապատասխանում էր Սահմանադրությանն ու մեր տեսլականին»: Դուք բացառո՞ւմ եք Արմեն Սարգսյանի մասոն լինելու հնարավորությունը հարցին էլ պատասխանեց. «Ես ո՞վ եմ, որ բացառեմ կամ չբացառեմ…»:

Փաստորեն նա չհերքեց Կարախանյանի կասկածները: Այսինքն, նոր նշանակված կամ նշանակվելիք կադրերի դեմ խոսում են ոչ թե ընդդիմադիրները, այլ հենց կարկառուն ՀՀԿ–ականները:

Կուսակցությունում արդեն անհանգստացած են, որ Սերժ Սարգսյանը, վարչապետ դառնալով, բոլորովին նոր կադրեր կբերի աշխատանքից ազատելով մականունավորներին ու ժողովրդի կարծիքով՝ «հոգնած դեմքերին»: Ոմանք նույնիսկ կարծում են, թե այս դժգոհությունները պայթյունի կվերածվեն ապրիլից հետո:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: