ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծերի փաթեթը

Լուրեր

29.03.2024 | 17:55
Այժմ ռեաբիլիտացիայի փուլում եմ. արդարացված դատավոր․ Բորիս Բախշիյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2024 | 17:49
Բռնել են տաջիկներին ու մահակներով ծեծել․ ՌԴ-ում Կենտրոնական Ասիայից միգրանտները պատմում են փողոցներում ձերբակալությունների և ստուգումների մասին
29.03.2024 | 17:40
Բոլոր տեղերում էլ կան. Չիչոյանը` «հուդաների և գործ տվողների» մասին հարցին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2024 | 17:30
Կուրսանտի դաժան սպանությունից 9 տարի անց․ տուժող կողմը պահանջում է ցմահ, պաշտպանական կողմը՝ արդարացման դատավճիռ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2024 | 17:23
Հաջիևը հայտարարել է, թե «Հայաստանի հետ խաղաղությունը մոտ է ավելի, քան երբևէ»
29.03.2024 | 17:21
Ուզում էի եկամտահարկով տուն գնել Ծաղկաձորում. դատավոր Հարությունյանը` իր Կոտայք տեղափոխվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2024 | 17:15
Էրդողանի՝ մայիսի 9-ին ԱՄՆ նախատեսված այցը հաստատվում է
29.03.2024 | 17:09
Մխիթար Պապոյանը չի բացառում, որ կառաջադրվի որպես ԲԴԽ անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2024 | 17:03
Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներին
29.03.2024 | 16:52
«Վագներականները» Մալիում սպանում են քաղաքացիական անձանց․ Human Rights Watch
29.03.2024 | 16:50
ԱԺ-ում «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները ու մարտահրավերները» թեմայով քննարկում կլինի
29.03.2024 | 16:41
«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր
29.03.2024 | 16:30
Արգելել Արցախի իշխանություններին զբաղվել արցախցիների հարցերով, ազգային դավաճանություն է․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2024 | 16:20
ՌԴ ԱԳՆ-ն 102-րդ բազան անվանել է «Հայաստանի ինքնիշխանության միակ երաշխիքը»
29.03.2024 | 16:19
Փոխվարչապետը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին
Բոլորը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագիծը, որը պատրաստման փուլում է եղել շուրջ 5 տարի։ Նախագիծը ստացավ պատգամավորների 79 կողմ, 36 դեմ և 2 ձեռնպահ ձայները։

Նախագծով առաջարկվում է փոխել ռոտացիոն համակարգը, ռեկտորի ընտրության կարգը, պարտադիր է դառնում բուհերի ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման կարգը։

Անցում բարձրագույն կրթության որակավորումների եռաստիճան համակարգի՝ բակալավր-մագիստրոս-դոկտոր օրենքի նախագիծը նախատեսում է ներկայիս ասպիրանտական ծրագրերի աստիճանական փոփոխություն՝ դրանք ընդգրկելով բարձրագույն կրթության համակարգում որպես որակավորման երրորդ՝ դոկտորական աստիճան (PhD)։

Ըստ այդմ՝ այդ մակարդակում կրթություն կարող է իրականացնել բուհը՝ իր կազմում գործող մասնագիտական համապատասխան հաստատության հենքի վրա կամ իր կազմից դուրս գործող գիտական կազմակերպության հետ։ Բուհերում ուսումնառության կազմակերպման անցում լրիվ կամ մասնակի բեռնվածության Ներկայում բուհերում ուսումնառությունն իրականացվում է առկա կամ հեռակա ուսուցման ձևերով։

Նախագծով կրթական ծրագրերը կարող են իրականացվել ուսանողի լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ, որն ուսանողներին իրենց ուսումնառության ինտենսիվությունը (բեռնվածությունը) կարգավորելու հնարավորություն կտա՝ պայմանավորված ընդունակություններով, զբաղվածության աստիճանով և ֆինանսական հնարավորություններով։

Համատեղ կրթական ծրագրերի իրականացման հնարավորություն

Նախագծով նախատեսվում է, որ երկու և ավելի բուհեր կարող են համատեղ մշակել և իրականացնել կրթական ծրագրեր և շնորհել բարձրագույն կրթության որակավորում, որը հավաստվում է մասնակից բուհերի շնորհած միասնական դիպլոմով կամ մասնակից բուհերից մեկի կամ յուրաքանչյուրի առանձին դիպլոմներով։

Կրթական ծրագրերի հավատարմագրում

Օրենքի նախագծով բուհերի կրթական ծրագրերը պետք է անցնեն պարտադիր հավատարմագրում։ Հավատարմագրման գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները նախագծով վերապահվում են Կառավարության հաստատած հավատարմագրման կարգին։ Օտար լեզուներով կրթական ծրագրերի կամ առանձին դասընթացների իրականացում Պահպանելով հայերենի՝ որպես կրթության լեզվի հիմնարար դրույթը, առաջարկվող կարգավորումը նախատեսում է, որ պետական բուհերում որոշ դասընթացներ կամ դասընթացների առանձին թեմաներ, ուսումնական մոդուլներ և կրթական ծրագրեր կարող են դասավանդվել օտար լեզվով։

Բուհերի ընդունելության կազմակերպման նոր սկզբունքների և մեխանիզմների ներդնում

Օրենքի նախագծի կարգավորմամբ՝ դիմորդը, համաձայն ընդունելության քննությունների արդյունքի, կարող է ընտրել նույն ոլորտում կրթություն իրականացնող տարբեր բուհեր, և պետական ֆինանսավորումը տրվում է իր նախընտրած բուհին։ Անկախ բուհերի կազմակերպաիրավական ձևից և կարգավիճակից՝ բակալավրի որակավորման աստիճանի ցանկացած կրթական ծրագրով ՀՀ քաղաքացիների համար բուհի ընդունելության «Հայոց լեզու» առարկայի քննությունը պարտադիր է։

Բուհերի ֆինանսավորում

Օրենքի նախագծով առաջարկվող ֆինանսավորման նոր մոդելը նախատեսում է բուհերին պետական բյուջեից միջոցների հատկացում հետևյալ սխեմայով՝ ինստիտուցիոնալ ֆինանսավորում, որը հատկացվում է հանրային բուհերին, ուսումնառության կրթաթոշակների տրամադրում, ուսումնառության նպաստների տրամադրում, ուսանողական ֆինանսական խրախուսում, մրցակցային և նպատակային ֆինանսավորում:

Կառավարման մոդել

Առաջարկվող կարգավորմամբ կառավարման խորհուրդների կազմը սահմանվում է 9 հոգի, որոնցից 4-ին ընտրում է համալսարանի ակադեմիական խորհուրդը (դասախոսական և ուսանողական համակազմից, ինչպես նաև բուհի հետ համագործակցող գործատուներից), իսկ 5-ին նշանակում է լիազոր մարմնի ղեկավարը՝ գիտության, կրթության, մշակույթի և գործարար շրջանակներից։ Հանրային բուհի ռեկտորն ընտրվում է կառավարման խորհրդի կողմից՝ ընտրանքային կարգով։ Մրցույթը հաղթահարած մինչև երեք թեկնածու կարող են խորհրդի որոշումով առաջարկվել համապատասխան լիազոր մարմնի ղեկավարի հաստատմանը։ Նշանակված ռեկտորի հետ լիազոր մարմնի ղեկավարը 5 տարի ժամկետով կնքում է սահմանված նմուշի պայմանագիր: Վարչական, ակադեմիական և գիտահետազոտական կազմի պաշտոնավարման տարիքային վերին շեմը և կենսաթոշակային երաշխիքներ Առաջարկվող կարգավորմամբ՝ հանրային բուհի ռեկտորի (մասնաճյուղի տնօրենի) և ինչպես նաև գիտական կազմակերպության տնօրենի լիազորությունները դադարեցվում են, եթե լրացել է նրա 65 տարին։

Առաջինից երկրորդ ընթերցում ռեկտորի ընտրության կարգի փոփոխություններում ավելացել է այն կետը, որ ռեկտորի թեկնածուն պետք է ունենա նաեւ հինգ տարվա ստաժ գիտական կամ ակադեմիական ոլորտում, իսկ ընտրություն կկատարեն հոգաբարձուների խորհրդի ինը անդամները։

Փոխվել է ռեկտորի տարիքային շեմը. առաջին ընթերցումից հետո շեմը 65 տարեկանից դարձել է 70, ռեկտորն ընտրվում է հինգ տարի ժամկետով, իսկ 70 տարեկանը լրանալուն պես չի կարող պաշտոնավարել։

Գիտությունների ազգային ակադեմիա

Ակադեմիան պահպանում է գործող օրենքով իրեն վերապահված բոլոր հիմնական լիազորությունները, այդ թվում՝ գիտական կազմակերպությունների համագործակցային ցանցեր ստեղծելու լիազորությունը: Միևնույն ժամանակ ակադեմիայի կազմում գործող գիտական կազմակերպությունները ձեռք են բերում ավելի մեծ ինքնուրույնություն՝ ունենալով իրենց կառավարման խորհուրդները։

Երևանի պետական համալսարանի կարգավիճակ

Նկատի ունենալով Երևանի պետական համալսարանի՝ որպես Հայաստանի բարձրագույն կրթության և մշակույթի բացառիկ նշանակություն ունեցող հաստատություն, օրենքի նախագծում առաջարկվում է ընդգրկել դրույթ, որի համաձայն՝ նրա կարգավիճակի, գործունեության և ֆինանսավորման առանձնահատկությունները սահմանում է ՀՀ կառավարությունը։

Մյուս դրույթը վերաբերում է ուսանողական միավորումներին, որոնք կփոխարինեն ուսխորհուրդներին։