Օշականի մայր ջրանցքի շինարարական աշխատանքների իրականացման արդյունքում համայնքում ոռոգելի կդառնա շուրջ 200 հա հողատարածք

Լուրեր

11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
Բոլորը

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի, ՏԿԵՆ ՀՏԶՀ գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանի և ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է Արագածոտնի մարզ և Արմավիրի մարզեր, տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը ։

Այցի նպատակն էր ծանոթանալ  մայր և երկրորդային ջրանցքների նորոգման և վերականգնման աշխատանքներին, որոնք իրականցվում են ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` «Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի» շրջանակում։

Արագածոտնի մարզում նախարարը շրջեց Աշտարակի մայր առվի, Օշականի մայր ջրանցքի, Արզնի-Շամիրամ մայր ջրանցքի, Ուջան 1 աքվեդուքի՝ կամուրջ–ջրատարի, Արզնի-Շամիրամ մայր ջրանցքի, Ուջան 2 աքվեդուքի՝ կամուրջ–ջրատարի շինհրապարակներում։ Ոռոգման սեզոնին ընդառաջ՝ վերակառուցման աշխատանքներն  ակտիվ ընթացքի մեջ են։

Ծրագրի հաջող ավարտից հետո Արագածոտնի մարզում էականորեն կավելանան ոռոգվող հողատարածքները, ինչը մեծապես կնպաստի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը։ Նախարարի խոսքով ,մասնավորապես,  Օշականի մայր ջրանցքի շինարարական աշխատանքների իրականացման արդյունքում համայնքում ոռոգելի կդառնա շուրջ 200 հա հողատարածք, որոնք չեն ոռոգվել ավելի քան 20 տարի։

Արմավիրի մարզում մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի ուղեկցությամբ նախարար Պապիկյանն այցելեց Ստորին Հրազդան ջրանցքի, Թալինի մայր ջրանցքի բաժանարարի և Թալինի մայր ջրանցքի վերակառուցման շինհրապարակներ։ Պատասխանատուները նախարարին տեղեկացրին, որ Արմավիրի մարզում ևս ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի, ոռոգվող հողատարածքների ավելացմանը զուգահեռ` մարզում ստեղծվում է ներդրումային ակտիվ միջավայր, ինչը հատկապես կարևորվում է գյուղատնտեսության զարգացման տեսանկյունից։

Շրջայցի ընթացքում նախարարը պատասխանատուների հետ խոսել է շինարարության  ընթացքի մասին, տվել մի շարք հանձնարարականներ։ Նախարարին զեկուցվել է, որ շինարարական աշխատանքների մեծ մասը իրականացվել է ընթացիկ տարում և նախքան ոռոգման շրջանի մեկնարկը հնարավոր կլինի ավարտին հասցնել վերոնշյալ ենթակառույցների վերանորոգման աշխատանքները։  Նախարար Պապիկյանն իր գոհունակությունն է հայտնել շինարարության ընթացիկ տեմպից և նշել․

«Սա մեր շինարարական աշխատանքների և, մասնավորապես, ջրային ոլորտին վերաբերող աշխատանքների մի փոքրիկ մասն է։ Առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում  մենք ցույց կտանք մեր ամբողջական աշխատանքը։ Պետք է նշեմ, որ  այս տարի ջրային ցանցի արդիականացման ուղղությամբ աննախադեպ քանակի աշխատանք պետք է կատարենք, այն կազմում է շուրջ 14 մլրդ դրամ»։

ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի ընդհանուր արժեքը 50 միլիոն դոլար է: 40 միլիոն դոլարը Եվրասիական զարգացման բանկից ստացված վարկ է, 10 միլիոն դոլարը ՀՀ կառավարության համաֆինանսավորումն է:

Ծրագրի հաջող ավարտից հետո Հայաստանում տարեկան կխնայվի 11.8 միլիոն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա, շահագործման ծախսերը կկրճատվեն տարեկան 300 միլիոն դրամով, 10.5 հազար հեկտարով կավելանան ոռոգվող հողատարածքները, 8 պոմպակայան շահագործումից դուրս կգա, կվերականգնվեն 64.2 կիլոմետր ջրանցքներ, իսկ ներտնտեսային ոռոգման ցանցերի վերականգնվող հատվածները կհասնեն 259.1 կիլոմետրի: Այս ծրագրի շահառուների թիվը գերազանցում է 115 հազարը: