Ապօրինի անտառահատումների քրեական գործով բացահայտվել են պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու նոր դրվագներ

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարբեր անտառտնտեսություններում ծառերի ապօրինի հատման, պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու և կաշառք տալու դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու նոր դրվագներ: Հիշյալ քրեական գործի  շրջանակներում ևս 2 անձ  ներգրավվել է որպես մեղադրյալ կաշառք ստանալու, կաշառք տալու և ապօրինի ծառահատումներ իրականացնելու համար:

Այսպես, նախաքննության ընթացքում իրականացված մի շարք քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղում ապօրինի ծառահատումներ իրականացնելու թողտվության համար հիշյալ անտառտնտեսության պաշտոնատար անձինք՝ խմբով, նախնական համաձայնությամբ, 5 դրվագով ստացել են կաշառք:

Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2017 թվականի սկզբներին, «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի պաշտոնատար անձինք Գ.Ս.-ի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել` վերջինիս օգտին ակնհայտ ապօրինի անգործություն դրսևորելու համար, այն է՝ Գ. Ս.-ին թույլ են տվել անտառտնտեսության անտառային ֆոնդի տարածք հանդիսացող պահաբաժնում տարբեր տեսակի ծառերի ապօրինի հատումներ իրականացնել և իրացնել, որի համար ստացել են կաշառք: Պայմանավորվածության համաձայն` Գ. Ս.-ն 2017 թվականի փետրվարից մարտն ընկած ժամանակահատվածում` 5 տարբեր օրերի, իր կողմից հավաքագրված մի խումբ անձանց հետ անտառային պահաբաժնում ապօրինի հատել են տարբեր տեսակի ծառեր, իսկ փայտանյութը բեռնատար ավտոմեքենայով տեղափոխել անտառային տարածքից և իրացրել: Ապօրինի ծառահատում իրականացնելու և փայտանյութն իրացնելու յուրաքանչյուր դեպքում վերը նշված անտառտնտեսության պաշտոնատար անձինք` խմբով, նախնական համաձայնությամբ, Գ.Ս.-ից պահանջել և ստացել են կաշառք:

Այսպիսով, խմբով` նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու համար պաշտոնատար անձանցից Հ. Խ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (5 դրվագով): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Ապօրինի ծառահատում իրականացնելու և կաշառք տալու համար Գ.Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով (5 դրվագով): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, որը փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոցով՝ գրավով:

Ինչպես ՀՀ հատուկ քննչական ծառայությունն արդեն տեղեկացրել է, վերը նշված քրեական գործի շրջանակներում բացահայտվել են նաև ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պաշտոնյաների կողմից խմբով` նախնական համաձայնությամբ անտառապետերից կաշառք ստանալու, պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր: Նշված քրեական գործով քննության ներկա փուլում ընդհանուր առմամբ 13 անձինք ներգրավվել են որպես մեղադրյալ:

Նախաքննությունը շարունակվում է: