Էրդողանի այցը Վատիկան և Իտալիա ուղեկցվել է բողոքի ցույցերով

Լուրեր

14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
14.10.2026 | 20:30
«Ցավոտ սահմանափակումներ»՝ մարզերից եկողների համար․ ինչ է պատրաստվում անել քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:23
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան. ՍԴ նախագահի պաշտոնին հավակնում է երկու թեկնածու
14.10.2026 | 20:10
Ինչ են խոսել անկլավների մասին․ Փաշինյանը բացահայտում է Ալիևի հետ Թուրքմենստանում շփման թեման. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:00
Թքած ունեցան բնապահպանության վրա․ կառավարությունը վտանգներ տեսավ, բայց թույլատրեց Ամուլսարը շահագործել․ Լևոն Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չնայած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վատիկանյան այցի կապակցությամբ 24 ժամով արգելվել էր հանրահավաքների կազմակերպումը, այնուամենայնիվ, մի խումբ մարդիկ կարողացել են բողոքի ցույց իրականացնել. փոխանցում է EH-ն:

Ըստ թուրքական «Mynet» լրատվամիջոցի՝ ցուցարարները, իրենց ձեռքերում պահելով «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դրոշները, բողոքել են Թուրքիայի գործողություններից Աֆրինում, որտեղ տեղի քրդական ուժերի դեմ Անկարան սկսել է «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիան։

Բողոքի ցույցն ուղեկցվել է Իտալիայի ոստիկանության հետ բախումներով, որոնց ժամանակ տուժածներ են գրանցվել: Աղբյուրի տեղեկացմամբ՝ կան նույնիսկ ծանր վիրավորներ։

Ոստիկանությունը, արցունքաբեր գազ կիրառելով, փորձել է ցրել ցույցի մասնակիցներին։ Որոշ մարդիկ բերման են ենթարկվել, իսկ վիրավորները հոսպիտալացվել են։