1 րոպեում՝ 3 խախտում. Վիգեն Սարգսյանի վարորդները չեն տուգանվում. ՀԺ

Լուրեր

12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
Բոլորը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին սպասարկող «ՊՆ 0001» և նրա թիկնազորի՝ «ՊՆ 101» պետհամարանիշներով մեքենաները փետրվարի 3-ին Երևանի Աբովյան փողոցում 1 րոպեի ընթացքում երթևեկության կանոնների 3 խախտում են թույլ տվել:

Armtimes.com-ի տեսախցիկը ֆիքսել է, որ նշված պետհամարանիշով մեքենաները կանգնում են Աբովյան-Կորյուն փողոցների հատման մասի լուսացույցի կանգ-գծի մոտ: Մեքենաները կանգնում են 4-րդ գծում: Ճանապարհային երթևեկության նշանների կահավորվածության համաձայն` այդ սեկցիայից երթևեկությունը թույլատրվում է բացառապես դեպի ձախ՝ Կորյունի փողոց, սակայն նախարարին ուղեկցող մեքենաները սլանում են ուղիղ՝ դեպի Մոսկովյան-Աբովյան խաչմերուկ: Այդ ընթացքում էլ «ՊՆ101» պետհամարանիշով մեքենան հասցնում է երկու անիվներով հատել կանգ գծին ուղղահայաց գծանշումը, ապա մեքենաները Պուշկինի փողոցից շարունակում են երթևեկությունը դեպի Հյուսիսային պողոտա:

Ի դեպ, Վիգեն Սարգսյանը բնակվում է Հյուսիսային պողոտայի շենքերից մեկում:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն, վերը նշված խախտումներից յուրաքանչյուրի համար սահմանված է 5 հազար դրամ տուգանք, բայց քանի որ Ճանապարհային ոստիկանությունը «ջրում է» ՊՆ պետհամարանիշով մեքենաների խախտումները, ապա այս դեպքում ևս նախարարի վարորդները չեն տուգանվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: