Գյումրիում մեկնարկել է նոր բնակարանաշինական ծրագիր․ 2 բազմաբնակարան շենք կկառուցվի

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Գյումրիում նոր բնակարանաշինական ծրագիր է իրականացվում, որն իրականացվում է  «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից։ Մարտի 15-ից տրվել է ծրագրի մեկնարկը։ Նախատեսվում է կառուցել 2 բազմաբնակարան շենք Մուշ-2 թաղամասում։

«Հայաստան» համահայկական հիմնադրամից Factor.am-ին փոխանցեցին, որ շենքերից յուրաքանչյուրում 18 բնակարան է նախատեսվում, կառուցվելու է նաև կից մանկապարտեզ։ Շենքերն ապահովված են լինելու արևային համակարգերով, յուրաքանչյուրի տանիքին նախատեսվում է նաև կառուցել 2-ական արհեստանոց։

Բնակարանները լինելու են սոցիալական, շահառուներին էլ որոշելու է հիմնադրամը։

«Շահառուների ընտրությունը կատարվելու է կառուցապատմանը զուգահեռ՝ արդեն իսկ հիմնադրամում առկա հարյուրավոր դիմուների հիման վրա։ Շահառուները պետք է համապատասխանեն ծրագրի շահառու հանդիսանալու համար նախապես սահմանված չափորոշիչներին»,- տեղեկացրին «Հայաստան» հիմնադրամից։

Ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել 2022 թվականի օգոստոսի 15-ին։

Հիշեցնենք, որ «Հայաստան» հիմնադրամը Գյումրիում բնակարանաշինական ծրագրի մեկնարկի մասին հայտարարել էր դեռևս 2019 թվականի հուլիսին, սակայն ամիսներ անց պարզվեց, որ այն հետաձգվում է։ Ծրագրի շրջանակում ավելի վաղ նախագահի, Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ ու ավագանու որոշմամբ՝ հիմադրամին տրամադրվել էին Բուլվարային թաղամասի Գործարանային փողոցում գտնվող Ռադիոգործարանի մասնաշենքերը։ Սակայն շենքերի վթարայնության պատճառով որոշվել էր այլ տարածք փնտրել բնակարանաշինության ծրագրի համար։

Գյումրիի ավագանին էլ 2020թ․ ապրիլի նիստում Մուշ-2 թաղամասում նոր հողատարածք նվիրաբերեց հիմնադրամին` բազմաբնակարան շենք ու մանկապարտեզ կառուցելու համար։

Էմմա Չոբանյան