Հայ հիմնադիրների ընկերությունները՝ Forbes-ի վարկանիշային ցուցակում․ ի՞նչ արդյունք են գրանցել COVID-ի պայմաններում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին՝ ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայ հիմնադիրներ ունեցող 3 ընկերություն ընդգրկվել է Forbes-ի՝ լավագույն սթարթափ գործատուների վարկանիշային ցուցակում։ Դրանում ներկայացված են այն ընկերությունները, որոնք առնվազն 50 աշխատակից ունեն և համավարակի ընթացքում լավագույն պայմաններն են առաջարկում նրանց:

Հայկական ընկերությունները Forbes-ի վարկանիշային աղյուսակում երեք տարբեր կարգերում են ներկայացված՝ բիզնես արտադրանք, մեդիա և ժամանց, կրթություն։

Հայկական արմատներով, բայց համաշխարհային ճանաչվածությամբ լուսանկարների մշակման PicsArt հավելվածը 2․500 ընկերություններից ընտրված ցանկում 93-րդն է։ Կորոնավիրուսից հետո՝ 2020-ի մարտից սկսած՝ Picsart-ում հեռավար են սկսել աշխատել։

«Քանի որ մենք միջազգային կազմակերպություն ենք և IT ոլորտում ենք, միջազգային գործընկերների հետ արդեն ժողովներ էինք անում օնլայն տարբերակով։ Դեռ այն ժամանակ էլ աշխատակիցները հնարավորություն ունեին ամսվա մեջ մի քանի օր տանից աշխատել․ այսինքն՝ մենք բավականին լիբերալ ենք մեր աշխատողների հետ»,- Factor TV-ի հետ զրույցում նշեց PicsArt-ի կորպորատիվ գործառույթների ղեկավար Մադլեն Մինասյանը։

Նրա խոսքով՝ օֆլայնից օնլայնի անցումը PicsArt-ում սահուն է տեղի ունեցել։ Մինչ օրս էլ օնլայնի ու օֆլայնի միջակայքում են՝ կախված աշխատողների ցանկությունից։

«Մեզ համար շատ դժվար չէր և, ճիշտն ասած, ամիսների ընթացքում նկատեցինք, որ ինչ-որ տեղ անգամ ավելի էֆեկտիվ էր»,- ասաց Մադլեն Մինասյանը։

Ամսական 150 միլիոն ակտիվ օգտատեր ունեցող հայկական հավելվածն Apple-ի AppStore-ում ամենահաճախ ներբեռնված անվճար հավելվածների շարքում այժմ 38-րդն է։ Մինչև Հայաստանում կորոնավիրուսի տարածումը այն 2-րդ հորիզոնական էր հասել՝ առաջ անցնելով Youtube-ից, Instagram-ից, Snapchat-ից ու Facebook-ից և զիջելով միայն չինական Tik-Tok-ին։ PicsArt-ից մեզ փոխանցեցին, որ այս կտրուկ փոփոխությունը համավարակի հետ կապ ունի այնքանով, որ հեռավար աշխատանքի ընթացքում մարդիկ հիմնականում Zoom, Skype, Google Hangouts և նմանատիպ այլ հավելվածներից էին օգտվում։

«Եթե երկարաժամկետ նայենք, տարվա կտրվածքով, մենք անցյալ տարի top-20-ի մեջ էինք»,- նշեց Մադլեն Մինասյանը։

Ամերիկյան Forbes-ի՝ 500 լավագույն սթարթափ գործատուների ցանկում 116-րդը 2012 թվականին Արա Մահդեսյանի և Վահե Կուզոյանի կողմից հիմնադրված ServiceTitan ընկերությունն է։ Այն հարթակ է տրամադրում տնային ծառայություններ մատուցող բիզնեսներին, որպեսզի նրանք ավելի ռացիոնալ դարձնեն իրենց աշխատանքը, բարելավեն հաճախորդների սպասարկումը և զարգացնեն բիզնեսը: Ընկերությունը գրասենյակներ ունի Գլենդելում և Երևանում:

Forbes-ի ցանկում հայկական 3-րդ ընկերությունը SoloLearn-ն է։ Այն 400-րդ հորիզոնականում է։ 2014-ին հիմնադրված համանուն հավելվածն այսօր 20 միլիոնից ավելի օգտատեր ունի։ Դրանց մեծ մասը երիտասարդներ են, որոնք ծրագրավորում են սովորում պարզ ու հասանելի տարբերակով՝ կարճ, բովանդակային դասեր, գործնական առաջադրանքներ ու ինտերակտիվ միջավայր։ Solo Learn-ից Factor TV-ին փոխանցեցին, որ չնայած Covid-19-ին՝ իրենց արտադրանքի տեսանկյունից 2020-ը չափազանց հաջող էր․ այնքան հաջող, որ մեկ տարում աշխատակիցների թիվը կրկնակի աճել է։

Չնայած կորոնավիրուսը դեռ չի նահանջել, ընկերությունում վստահ են, որ հեռավար աշխատանքը կօգնի աշխատակիցների մեջ նոր հմտություններ ձևավորել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան