Երևանի ավետարանչական եկեղեցու առաջնորդ Լևոն Բարդակջյանին խաբե՞լ են. շրջանառվում է Լոռու մարզպետի անունը

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի ավետարանչական եկեղեցու առաջնորդ Լևոն Բարդակջյանը Լոռու մարզում մեծ ներդրումներ է կատարել։ Վանաձորում «Սմայլս» սուպերմարկետների ցանց է հիմնել, նաև արտադրություն ունի։

Factor.am-ին հայտնի դարձավ, որ նա մարզպետի հետ ֆինանսական վեճ ունի։ Բանն այն է, որ սփյուռքահայ գործարարի հետ փայ են մտել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին մոտ կանգնած անձինք, որոնցից նա չի կարողանում ստանալ իր շահույթը։

Վանաձորի ավագանու մեր աղբյուրը հայտնում է, որ Լևոն Բարդակջյանը հետ է պահանջել իր գումարները Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանից, վերջինս, սակայն, հրաժարվել է օգնել գործարարին։ Ըստ որոշ գնահատականների՝ Բարդակջյանի ստանալիք գումարները գերազանցում են մեկ միլիոն դոլարը։ Լևոն Բարդակջյանը նեղ շրջանակում դժգոհել է, ասելով, որ դրսից մեծ դժվարությամբ գումարներ է բերել, և չէր պատկերացնում, որ իրեն կխաբեն։ Մենք զանգարահեցինք նրան՝ ճշտելու մեր ունեցած տեղեկությունները: «Նման բաների մասին չենք կարող հեռախոսով խոսել։ Ես կվերադառնամ, կհանդիպենք, կզրուցենք»,- ասաց ավետարանչական եկեղեցու առաջնորդը՝ լսելով մեր հարցերը։

Ֆինանսական վեճի մասին լուրը նա, սակայն, չհերքեց։ Իսկ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, որին նույնպես դիմեցինք, նախ հետաքրքրվեց, թե ինչ բիզնեսի մասին է խոսքը, որտեղ են «Սմայլ» ցանցի խանութները, և լսելով, որ Վանաձորում էլ կան, ասաց․ ,Ես ի՞նչ կապ ունեմ այդ մարդու հետ։ Ես նրան չեմ ճանաչում, այդ ամենի մասին տեղեկություն չունեմ»։

Մեզ զարմանալի թվաց, որ Արթուր Նալբանդյանը չի ճանաչում գործարարի, որը մեկ միլիոն դոլարից ավելի ներդրում է կատարել Լոռու մարզում։ «Հարյուրավոր մարդիկ կան, որոնք մարզում ներդրումներ են կատարել, եթե վերջին տարիների ներդրումային ծրագրերից լիներ, դեռ կարող էի իմանալ։ Բայց 92 թվից մարդիկ ներդրումներ են կատարել, ես հո չե՞մ կարող բոլորին ճանաչել։ Դրանք ավտոբուսային մակարդակի խոսակցություններ են, որոնք ճշտելու կարիք չկա»,- պատասխանեց Արթուր Նալբանդյանը։

Հիշեցնենք, որ Լևոն Բարդակջյանին է պատկանում նաև կրոնական հեռուստաարտադրանքում մասնագիտացված «Ավետիս» ստուդիան։ Նա իր ընտանիքով 20 տարուց ավելի է, ինչ բնակվում է Հայաստանում։

Ի դեպ, սա սփյուռքահայ գործարարի առաջին բողոքը չէ։ 2010 թվականին Բարդակջյանը հայտարարություն էր տարածել, որում հայտնել էր, որ իր ընտանիքը հալածանքների է ենթարկվում պետական, կրոնական անձանց, անգամ քաղաքաշինական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն տվող անձանց կողմից, որ իրենից կաշառք են պահանջում։ «Լինելով ավետարանական եկեղեցու առաջնորդ և սփյուռքահայ, որոշում ընդունելով կաշառք չտալ և մնալ սկզբունքային իր քայլերի մեջ, այսօր պարոն Բարդակջյանը՝ ընտանիքով, դիմագրավում է զանազան հալածանքների», – ասվում էր այդ հայտարարության մեջ։

Սյուզան Սիոմոնյան