Վրաց ուղղափառ եկեղեցին պատրաստ չէ ներգրավվել Քովիդ-19-ի դեմ պատվաստման տեղեկատվական արշավում

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքարանի` հանրային կապերի ծառայության ղեկավար Անդրիա Ջագմաիձեն ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Եկեղեցին չի կարող իր վրա պատասխանատվություն վերցնել` պատվաստման արշավի համար, քանի որ դա առողջապահության ոլորտի պարտականությունն ու պատասխանատվությունն է»:

Նա նաև հիշեցրել է, որ իրենք շարունակում  են առաջնորդվել սինոդի` փետրվարի 11-ի որոշմամբ, որով «ողջունվում է այն փաստը, որ պատվաստոմը ինքնակամ է, ոչ թե ստիպողական, հատկապես հիմա, երբ պատվաստանյութը նոր է ստեղծվել, ու դրա մասին տարբեր երկրների առողջապահության ներկայացուցիչները տարբեր կարծիք ունեն»:

Հիշեցնենք` նախօրեին երկրի վարակաբաններն աջակցություն էին խնդրել եկեղեցուց` հորդորելով «կանգնել իրենց կողքին»:  Պետությունը տեղեկատվական արշավ է սկսել` «Պատվաստանյութը պաշտպանում է» խորագրով. բնակչությանը կոչ են անում պատվաստվել` վստահեցնելով, որ մասսայական պատվաստումը կանգնեցնելու է պանդեմիան, իսկ 1.5 միլիոն մարդու պատվաստման դեպքում երկիրը կվերադառնա նախկին ռիթմին:

Ըստ պատվաստման ծրագրի` 2021-ին Վրաստանում նախատեսվում է  պատվաստել մեծահասակ բնակչության 65 %-ը, կամ  1,6 մլն. մարդ` այլապես երկրում կորոնավիրուսի դեմ պայքարն անարդյունավետ կլինի` գտնում են ոլորտի պատասխանատուները: