Վրաստանում կրակոցներ են հնչել ՄԱՇ-ի կենտրոնական գրասենյակի մոտ. ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել

Լուրեր

23.11.2026 | 20:13
ՌԴ կառավարությունը սկսել է նախապատրաստվել Կալինինգրադի մարզի տրանսպորտային շրջափակմանը
23.11.2026 | 20:07
Ալեն Սիմոնյանը Լիտվայի նախագահի գլխավոր խորհրդականի հետ քննարկել է անվտանգության ոլորտում համագործակցությունը
23.11.2026 | 20:00
Ապահովագրավճարների 93%-ը հատուցվել է քաղաքացիներին, թեև՝ 88% գործակից էր նախատեսվել․ Հայկ Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 19:58
Պաշտոններից հետ են կանչվել Հայաստանի 6 դեսպաններ և ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը
23.11.2026 | 19:45
Ով է «հարթում» TRIPP-ի ճանապարհը․ բռնագանձման ենթակա ընկերությունը մեկնարկեց աշխատանքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 19:39
Սահմանադրությունում առաջարկվող փոփոխությունները՝ մեկ նյութում
23.11.2026 | 19:25
Վրաստանի նախագահը համաներում է շնորհել 232 անձի․ ազատ են արձակվել հակակառավարական ցույցերի մասնակիցներ
23.11.2026 | 19:13
Հայտնի են 2027-ի ՏԻՄ ընտրությունների անցկացման օրերը
23.11.2026 | 19:00
Ջենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում
23.11.2026 | 18:52
Վարչապետն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին
23.11.2026 | 18:40
Մարալ Արթինը 7 խաղում 8 գոլ է խփել Սաուդյան Արաբիայում
23.11.2026 | 18:32
Նոր Սահմանադրության նախագծով ԱԺ-ն կարող է անվստահություն հայտնել նաև փոխվարչապետերին, նախարարներին և դեսպաններին
23.11.2026 | 18:26
Մհեր Գրիգորյանն ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել է «ԹՐԻՓՓ»-ի շինարարության մեկնարկի նախապատրաստական աշխատանքները
23.11.2026 | 18:18
Ալիս Հուանգը Nvidia-ի ղեկավարի հետ սիրավեպի ընթացքում կապ է ունեցել Չինաստանի հետախուզական ծառայության հետ․ The New York Times
23.11.2026 | 18:10
Բաքուն արձագանքել է ՀՀ Սահմանադրության նախագծին // Արտաշատում գնացքի վագոն է շրջվել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Վրաստաում այսօր 10 կրակոց է հնչել ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գլխավոր գրասենյակի շենքի վրա, հաղորդում է aliq.ge-ն։

Անհայտ անձն ավտոմեքենայից կրակել է շենքի այն հատվածին, որտեղ Նիկա Մելիայի լուսանկարն է փակցված: Հիշեցնենք` կուսակցության առաջնորդը ձերբակալվել է փետրվարի 23-ին ու գտնվում է Ռուսթավիի քրեակատարողական հիմնարկում:

Միջադեպի ժամանակ գրասենյակում կուսակցության ներկայացուցիչներից են եղել, անվտանգության աշխատակիցներ ու շենքի պահպանմամբ զբաղվող անձնակազմը:

Ականատեսներն ասում  են` կրակոցները հնչել են սպիտակ «Տոյոտա Քամրի» մեքենայից: 10 անգամ կրակելուց հետո մեքենան հեռացել է անհայտ ուղղությամբ:

Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարություն է  տարածել, որի համաձայն՝ կրակոցները, ամենայն հավանականությամբ, հրազենային զենքից են արձակված: Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել` ՔՕ-ի 187 և 236 հոդվածներով (ուրիշի ունեցվածքի վնասելը, հրազենային զենքի ապօրինի ձեռք բերումն և կրելը):