Թուրքիան սպառնացել է հարվածել Մանբիչում գտնվող ամերիկացի զինվորներին

Լուրեր

12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
Բոլորը

Թուրքիայի կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը անդրադարձել է երկրի զինուժի կողմից Սիրիայում քրդական ուժերի դեմ  իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիային. փոխանցում է EH-ն:

Ըստ թուրքական «Milliyet»  թերթի կայքի՝ թուրք պաշտոնյան ասել է, որ իրենք թիրախավորելու են Սիրիայում տեղի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ռազմական թև հանդիսացող «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ»-ի (ԺԻՋ-YPG)  համազգեստը կրող ցանկացած զինյալի՝ հաշվի չառնելով վերջիններիս ազգային պատկանելիությունը:

Միջանկյալ նշենք, որ Թուրքիան Սիրիայի քրդական ուժերին համարում է ահաբեկչական կազմակերպություն, իսկ ԱՄՆ-ն աջակցում է տեղի քրդական ուժերին «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում: Դեպքեր են եղել, որ ամերիկացի զինվորները իրենց համազգեստի վրա փակցրել են Սիրիայի քրդական ուժերի զինանշանը:

«Եթե Դուք Աֆրինից դրանց չհանեք, ապա «Եփրատի վահան» գործողության նման ևս մի օպերացիա կիրականացնենք: Իսկ, եթե նրանք դուրս չգան Մանբիչից, մենք կմտնենք այնտեղ և կշարժվենք մինչև Եփրատ գետի արևելք: Թիրախավորելու ենք բոլոր նրանց, ովքեր կրում են Սիրիայի քրդերի զինվորական համազգեստը: Նույնիսկ ամերիկացիներին»,-ասել է Բոզդաղը:

Վերջինս տեղեկացրել է, որ Թուրքիան հետաքննություն է սկսել Սիրիայի քրդերի կողմից Թուրքիայի զինուժին պատկանող տանկի խոցման դեպքի վերաբերյալ: Բոզդաղի խոսքերով՝ ուսումնասիրվում է մասնավորապես, թե որ երկրին է պատկանում այն զենքը, որով խոցվել է թուրքական տանկը:

Հիշեցնենք, որ տեղի ունեցածի հետևանքով սպանվել էր 5 թուրք զինվոր: