Զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտումը մարտական կարգապահությունը բարձրացնելու կարևոր նախապայմաններից է. Աղվան Հովսեփյան

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն, որտեղ մասնակցել է կայազորային քննչական բաժինների աշխատանքներին նվիրված խորհրդակցությանը։ Հրավիրված խորհրդակցությանը հրավիրվել և մասնակցել են նաև ԱՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը, ԱՀ ԱԱԾ տնօրեն Արշավիր Ղարամյանը։

ՔԿ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման ուղղությամբ կատարված աշխատանքները, 2017 թվականին արձանագրված հանցավոր դրսևորումները, միտումները, դրանց կատարմանը նպաստած պայմաններն ու պատճառները։

ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Հայկ Գրիգորյանը ներկայացրել է հանցավորության վիճակը, շարժընթացը։ Հ.Գրիգորյանը փաստել է, որ առերևույթ հանցավոր դրսևորման յուրաքանչյուր դեպքի առթիվ կատարվում է բազմակողմանի և օբյեկտիվ քննություն՝ պարզելու բոլոր հանգամանքները՝ սերտորեն համագործակցելով ռազմական ոստիկանության օպերատիվ-հետախուզական մարմինների, պաշտպանության նախարարության հետ և ներկայացրել բացահայտման ցուցանիշները, 2017 թվականին արձանագրված քննչական աշխատանքի դրական արդյունքները, խնդիրներն ու բացթողումները։

Խորհրդակցության մասնակիցները կարևորել են զինված ուժերում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի առկայությունը, ինչը բարձր մարտունակության առաջնային և կարևոր նախապայմաններից մեկն է։

«Զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտումը մարտական կարգապահությունը բարձրացնելու կարևոր նախապայմաններից է։ Մենք ոչ միայն պետք է յուրաքանչյուր դեպքով պարզենք հանցավոր արարք կատարած անձի ինքնությունը և նրա գործողություններին տանք համարժեք քրեաիրավական գնահատական, այլ նաև ի հայտ բերենք դրանց կատարմանը նպաստած պայմանները, պատճառները, որպեսզի համալիր քայլեր ձեռնարկվեն դրանք վերացնելու ուղղությամբ։ Միայն օբյեկտիվ իրականության պարզումը կարող է նպաստել զինված ուժերում հնարավոր հանցավոր դրսևորումների նախականխմանը», – ասել է ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը և քննարկման արդյունքներով տվել կոնկրետ հանձնարարականներ, ուղենշել հետագա անելիքները։

Քննարկման արդյունքներով ՀՀ ՔԿ նախագահը պարգևատրել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի տեղակալ Աղասի Բագրատունյանին՝ հանցագործությունների բացահայտման գործում սերտ համագործակցության համար։
ՔԿ նախագահը կարևորել է հանցագործությունների բացահայտման գործում քննիչի դերը և ընդգծել, որ գործող Սահմանադրությամբ քննչական մարմիններին է վերապահված ոչ միայն նախաքննության իրականացումը, այլև՝ կազմակերպումը։

Հետևապես՝ յուրաքանչյուր գործով քննիչը պետք է կարողանա դրսևորել իր դատավարական ինքնուրույնությունն ու անկախությունը և իրավապահ մյուս մարմինների հետ համագործակցելով՝ կազմակերպել արդյունավետ նախաքննության իրականացումը։ Իսկ քննիչի կողմից իր լիազորությունների արդյունավետ կատարման համար շարունակվում են հետևողական աշխատանքներ իրականացվել՝ աշխատանքային պայմանները բարելավելու ուղղությամբ։

ՀՀ պետական բյուջեով նախատեսված հատկացումների շնորհիվ 2017 թվականին ձեռք է բերվել «ՈՒԱԶ» մակնիշի 3 հատ ավտոմեքենա, որոնց համար տրամադրվել և ծախսվել է 25.200.000 դրամ: Ավտոմեքենաները հատկացվել են Զինվորական քննչական գլխավոր վարչության սահմանամերձ՝ առաջին, երկրորդ, երրորդ կայազորային քննչական բաժիններին։ Առաջիկայում կբարելավվեն նաև շենքային պայմանները։