Էդմոն Մարուքյանը շրջանառության մեջ է դրել օրինագիծ, որով առաջարկում է կարգավորել թվային արժույթի մայնինգի ոլորտը

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը շրջանառության մեջ է դրել «Թվային տեխնոլոգիաների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկում է կարգավորել թվային արժույթի մայնինգի ոլորտը։

«Նախագծով առաջարկվող կարգավորումները առավելագույնս լիբերալ են, մանավորապես, իմ կողմից առաջարկվել է սահմանել, որ․

1. Հայաստանի Հանրապետությունում մայնինգով կարող է զբաղվել 18 տարին լրացած ցանկացած ֆիզիկական, ինչպես նաև իրավաբանական անձ։
2. Մայնինգով զբաղվելու համար որևէ նախնական կամ այլ թույլտվություն, ինչպես նաև լիցենզիա չի պահանջվում։
3. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը, ինչպես նաև դրա ուժի մեջ մտնելու պահից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը մայնինգով զբաղվելը որևէ տեսակի հարկով հարկման ենթակա չէ։
4. Մայնինգով զբաղվող անձանց համար Հայաստանի Հանրապետւթյան օրենսդրությամբ կարող են սահմանվել այլ հարկային, մաքսային կամ այլ արտոնություններ՝ պայմանով, որ մայնինգի շուկայում մայնինգով զբաղվող սուբյեկտների միջև հավասար տնտեսական մրցակցությունը չխաթարվի։

Կրիպտոարժույթի մայնինգի վերաբերյալ օրենսդրության ընդունումը պայմանավորված է ժամանակակից աշխարհում տեղի ունեցող զարգացումներին համընթաց քայլելու անհրաժեշությամբ։ Նախագծով առաջարկվում է հրաժարվել ավելորդ բյուրոկրատիայից և մայնինգի համար լիցենզավորման պարտադիր պահանջ չսահմանել (ինչպես որ Գերմանիայում է դա արված՝ լիցենզիա չի պահանջվում, ընդ որում՝ այնտեղ թվային ակտիվներն օրինական են ու կարգավորվում են արտարժույթի իրավական ռեժիմով, իսկ ոլորտի այլ առաջատար երկրներում, օրինակ Էստոնիայում այս լիցենզիան պարզագույն եղանակով տրվող փաստաթուղթ է), քանի որ մայնինգով կարող է զբաղվել ցանկացած անձ՝ ունենալով որոշակի հզորությամբ HDD կամ սերվեր, ինտերնետ կապ, համապատասխան ծրագրային ապահովում և հմտություններ։ Ավելին, մայնինգը ենթադրում է գործողությունների ենթախումբ, որոնց միայն ճշգրիտ կատարման արդյունքում համապատասխան գործարքը կավարտվի ու կներառվի բլոկչեյնում։ Նախագիծն այս տեսքով ընդունման արդյունքում՝ բոլորը հավասարապես հնարավորություն կստանան զբաղվելու մայնինգով և դրա միջոցով վաստակելու գումար, կբարձրանա ինքնազբաղվածության մակարդակը, կներգրավվեն լրացուցիչ ներդրումներ (այդ թվում՝ օտարերկրյա) բարձր տեխնոլոգիաների ոլորտում՝ հատկապես ի հաշիվ նրա, որ մեր երկրում ոլորտը հնարավորինս լիբերալ օրեբսդրությամբ կկարգավորվի, ինչը նաև համահունչ կլինի բարձր տեխնոլոգիաների ժամանակաշրջանում տեղի ունեցող փոփոխություններին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավորը: