Անապայում հրդեհվել է 8 հարկանի բնակելի շենք․ 300 մարդ տարհանվել է․ կրակի տարածման վտանգը պահպանվում է

Լուրեր

31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
Բոլորը

Անապայում հրդեհվել է 8-հարկանի բնակելի շենք, այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ մամլո ծառայությունը։ Բնակելի շենքի հրդեհման մասին հայտնի է դարձել ժամը 04:19-ին։ Դեպքի վայր ժամանած հրշեջները պարզել են, որ հրդեհը սկսվել է մանսարդային հարկից։ Ժամը 06։30-ի դրությամբ հրդեհի մակերեսը հասել է 1500 քմ-ի,  գրում է ՌԻԱ Նովոստին։

Հրդեհի մարման աշխատանքներին ներգրավվել է 130 մարդ ու 34 միավոր տեխնիկա։ Տուժածների մասին դեռևս տեղեկություններ չկան։

08։50-ի սահմաններում հրդեհը հաջողվել է մեկուսացնել 3,15 հազար քմ մակերեսով տարածքի վրա։ Բնակելի շենքից տարհանել են բնակիչներին։ Այս մասին հայտնել է Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Բենիամին Կոնդրատևը։
«300 մարդ տարհանվել է։ Ցավոք, կրակի տարածման վտանգը դեռևս պահպանվում է»,- գրել է նա իր Telegram-ալիքում։

 

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Տաթև Ֆռանգյան